Լուրեր
ESMT Berlin-ում քննարկվել է Հայաստանում բիզնես վարչարարության մագիստրոսական կրթական ծրագրի իրականացման հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Բեռլինի կառավարման և տեխնոլոգիաների եվրոպական դպրոցի (ESMT Berlin) ղեկավար Յորգ Ռոխոլի և «Մատենա» բիզնես դպրոցի ղեկավար Ռուբեն Հայրապետյանի հետ: Քննարկվել

Հերքում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես հերքում է Ադրբեջանի տարբեր մեդիահարթակներում տեղ գտած հրապարակումները, թե իբր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատվող (և ոչ միայն) հատվածներում գտնվող հայկական պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման

«ՀՀ դպրոցներում անվտանգային բարձր չափանիշների ապահովումը կարևոր է». Արաքսիա Սվաջյանն ընդունել է ԱԶԲ պատվիրակությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ-ի կողմից ֆինանսավորվող «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրի» շրջանակում սեյսմակայուն դպրոցաշինության

«4-օրյա կինոաշխատարան» ծրագիրը՝ Գեղարքունիքի մարզում

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արվեստի բաց հարթակ» հասարակական կազմակերպությունը Գեղարքունիքի մարզի 4 բնակավայրում իրականացնում է «4-օրյա կինոաշխատարան» ծրագիրը: Ծրագիրը մեկնարկել է մարտից Գեղարքունիքի մարզի Սոթք սահմանամերձ գյուղում: Այնուհետ այն իրականացվել է նաև Վարդենիս քաղաքում, որի արդյունքում ստեղծվել է մեկ րոպե

Ամրակայվում է Սյունիքի մարզի Շիկահողի պատմական կամուրջը

Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում իրականացվում են Կապան համայնքի Շիկահողի կառուցված կամուրջի ամրակայման և նորոգման աշխատանքները (տեղական նշանակության)։ Հուշարձանի գիտանախագծային փաստաթղթերի մշակման և ամրակայման աշխատանքներն իրականացվում են «Երկիր և մշակույթ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ֆինանսական միջոցների հաշվին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության

Հայտնի են Ստեփան Ավագյանի անվան շախմատի հուշամրցաշարի հաղթողները

Ջերմուկում ավարտվել է Ստեփան Ավագյանի անվան շախմատի միջազգային հուշամրցաշարը, որի շրջանակում այս տարի միաժամանակ անցկացվել են շախմատի մանկապատանեկան և 17-րդ կարգի շրջանային մրցաշարերը։ 17-րդ կարգի շրջանային մրցաշարի հաղթողի կոչմանն արժանացել է Հնդկաստանը ներկայացնող Արջուն Էրիգաիսին՝ վաստակելով 6,5 միավոր: Մրցաշարի

ՀՀ պատվիրակությունը ԳԴՀ բուհերում քննարկել է ակադեմիական քաղաքի շրջանակում համագործակցության հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Մյունխենի տեխնոլոգիական և Բունդեսվեհրի համալսարաններ: Պատվիրակության կազմում են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ

Հայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի կանանց և տղամարդկանց առաջնությունների հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օրերս կայացել են ՀՀ լողափնյա վոլեյբոլի 2024 թվականի տղամարդկանց և կանանց առաջնությունները, որոնց մասնակցել են տղամարդկանց 10 և կանանց 14 թիմեր։ Առաջնության շրջանակում կայացել է 43 հանդիպում: Տղամարդկանց պայքարում չեմպիոնի

Մրցույթ՝ արտերկրում երիտասարդ գիտնականների վերապատրաստման համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում հայտարարվում է երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթ: Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից կտրամադրվեն դրամաշնորհներ 10 օրից մինչև 3 ամիս տևողությամբ վերապատրաստումների համար,