ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օրերս կայացել են ՀՀ լողափնյա վոլեյբոլի 2024 թվականի տղամարդկանց և կանանց առաջնությունները, որոնց մասնակցել են տղամարդկանց 10 և կանանց 14 թիմեր։

Առաջնության շրջանակում կայացել է 43 հանդիպում:

Տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացել է Մխիթար Սեբաստացու կրթահամալիրի թիմը, որը ոչ մի պարտություն չի կրել առաջնության ընթացքում: Երկրորդ տեղը գրավել է ԻԲՏ թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ՖԻՄԱ-ն:

Կանանց պայքարում առաջնության չեմպիոն է հռչակվել Կոտայքի մարզը ներկայացնող «Գեղաշեն» թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Ակադեմիա» թիմը, իսկ երրորդ տեղը գրավել է ԵՊՀ-ի թիմը:

Մրցանակակիր թիմերը պարգևատրվել են դիպլոմներով, մեդալներով և գավաթներով։ Առաջնության չեմպիոն թիմերն իրավունք են ստացել մասնակցելու աշնանը կայանալիք լողափնյա վոլեյբոլի Եվրոպայի ակումբային առաջնությանը։