Լուրեր
«Էրեբունին» դարձել է բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնության չեմպիոն և առաջին տեղով դուրս եկել կիսաեզրափակիչ

Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության Vbet Ա լիգայի չեմպիոնի կոչումը նվաճել է «Էրեբունին»: Առաջին տեղի համար պայքարում թիմը մրցել է «Ուրարտուի» հետ և հաղթել 106:93 հաշվով: Առաջին քառորդում հավասար պայքար է ծավալվել, սակայն «Ուրարտուն» ունեցած չնչին առավելությունը չի կարողացել պահպանել.

Կվերակառուցվի ՀՖԿՍՊԻ ձյուդոյի և կարատեի մարզադահլիճը

Ճապոնիայի կառավարությունը շուրջ 91 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին՝ ձյուդոյի և կարատեի մարզադահլիճները վերանորոգելու համար: Ֆինանսական օժանդակությունը կտրամադրվի «Grassroots» մշակութային դրամաշնորհային ծրագրի շրջանակում: ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և

Ամփոփվել է «Կհառնե մշուշից – նաիրյան ոգին» խորագրով մրցույթը

Տարին չարենցյան է. լրանում է հայ մեծանուն գրողի ծննդյան 125-ամյակը: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Ե. Չարենցի տուն-թանգարանը հայտարարել էին «Կհառնե մշուշից – նաիրյան ոգին» խորագրով մրցույթ 10-րդ, 11-րդ և

Փոփոխություն. ուսուցիչների հերթական ատեստավորման վերապատրաստման ծրագրում ընդգրկվել է հետազոտական աշխատանքի պահանջ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով փոփոխություն է կատարվել ուսուցիչների հերթական ատեստավորման վերապատրաստման չափորոշիչում և օրինակելի ծրագրում: Ըստ այդմ՝ նոր խմբագրությամբ է շարադրվել «Հանրակրթական հիմնական ծրագրեր

Ազատ ոճի ըմբիշները 4 մեդալ են նվաճել մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ավարտվել է ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որի շրջանակում Հայաստանի ազատ ոճի հավաքականը 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ է նվաճել: Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմի կազմում արծաթե մեդալներ են նվաճել Հրաչյա Մարգարյանը (65 կգ) և

Տարին չարենցյան է. մեկնարկել են հոբելյանական միջոցառումները

Մարտի 13-ին լրացել է մեծանուն գրող Եղիշե Չարենցի 125-ամյակը: Հոբելյանի շրջանակում ամբողջ տարվա ընթացքում կիրականացվեն տարաբնույթ միջոցառումներ ՀՀ ամբողջ տարածքում: Գրողի ծննդյան օրը Եղիշե Չարենցի տուն-թանգարան են այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Ուսման հրավեր` Թաիլանդի Արքայազն Սոնգկլա համալսարանում սովորելու համար

Թաիլանդի Արքայազն Սոնգկլա համալսարանի ատամնաբուժության ֆակուլտետը տրամադրում է միջազգային գիտական աստիճանի համար ուսանողական 5 կրթաթոշակ: Ուսումնառության տևողությունը 3 տարի է: Կրթաթոշակին կարող են դիմել լավ առաջադիմությամբ և հետազոտական փորձ ունեցող միջազգային ուսանողները: Թեկնածուները պետք է հանձնեն անգլերենի իմացությունը ստուգող

Կյանքից հեռացել է հայ մշակույթի անխոնջ պահապան, վաստակաշատ մանկավարժ Գագիկ Մանասյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 66 տարեկանում կյանքից հեռացել է հայ մշակույթի անխոնջ պահապան, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիայի երկարամյա տնօրեն, մշակութային և հասարակական գործիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ արվեստի

Հայտնի են կարատեի Հայաստանի 2022 թվականի չեմպիոնները

Կայացել է Հայաստանի կարատեի մեծահասակների 34-րդ առաջնությունը, որը շուրջ 110 մասնակից է ունեցել Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից: Աղջիկների թիմային կատա մրցակարգում ոսկե մեդալը նվաճել են Ալիսա Ասոյանը, Հասմիկ Ղազարյանը և Մարիամ Մուսայելյանը: Աղջիկների անհատական կատա մրցակարգում Հայաստանի չեմպիոն