Լուրեր
Ստեֆան Բանախի կրթաթոշակային ծրագիր

Մեկնարկել է Լեհաստանում Ստեֆան Բանախի կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունելությունը ճարտարագիտության, գյուղատնտեսության, տեխնիկական և բնական գիտությունների բնագավառներում։ Լեհ մաթեմատիկոս, Լվովի մաթեմատիկայի դպրոցի համահիմնադիր Ստեֆան Բանախի անվան ծրագիրն իրականացվում է Լեհաստանի ակադեմիական փոխանակումների ազգային գործակալության կողմից: Ծրագրի նպատակն

Համերգ՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում մարտի 18-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով Հայաստանում առաջին անգամ հանդես կգա ֆրանսիացի անվանի թավջութակահար Մարկ Քոփեյը: Թավջութակահարը կներկայացնի իր գործիքի համար գրված ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկը՝ Էլգարի Թավջութակի կոնցերտը,

Ի գիտություն տարակարգի համար դիմած ուսուցիչների

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թ. մարտի 3-ից ուժի մեջ է մտել ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» 2022 թ. փետրվարի 9-ի ՀՕ-35-Ն օրենքը, որով փոփոխություններ են սահմանվել նաև ուսուցիչների տարակարգի

ՀՀ դպրոցականների հերթական նվաճումները Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 7-րդ օլիմպիադայում

Ռուսաստանի Դաշնության Մայկոպ քաղաքում մարտի 11-16-ն անցկացվել է Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 7-րդ օլիմպիադան (ՄՄԿՕ): Մրցույթին մասնակցել է 9 երկրի շուրջ 150 ներկայացուցիչ՝ չորսհոգանոց թիմերով: Պատանիների մրցույթում առցանց ձևաչափով Հայաստանը ներկայացրել է Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի չորսհոգանոց թիմը: Դպրոցի

«Քոչար-Թութունջյան, Թութունջյան-Քոչար» խորագրով ցուցահանդես

Երվանդ Քոչարի թանգարանը և «Շեդևր» պատկերասրահը համատեղ կազմակերպում են «Քոչար-Թութունջյան, Թութունջյան-Քոչար» խորագրով ցուցահանդեսը։ Բացումը տեղի կունենա Երվանդ Քոչարի թանգարանում մարտի 18-ին՝ ժամը 19:00-ին: Ցուցահանդեսն իրականացվում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ծրագրի շրջանակում և նվիրված է

Հայ մարմնամարզիկները մեկնել են Կահիրե՝ մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլին

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը մեկնել է Կահիրե, որտեղ մարտի 17-20-ը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլին։ Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմի կազմում Եգիպտոսի մայրաքաղաք են մեկնել մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանն ու Արթուր Ավետիսյանը։ Ավելի վաղ աշխարհի գավաթի

«Հաշվողական լեզվաբանություն» և «Համընթաց թարգմանություն». նոր կրթական ծրագրեր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում մեկնարկել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում իրականացվող «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը: Ծրագրի շրջանակում, հաշվի առնելով միջազգային փորձը, բուհում

Մեկնարկել է «Երևանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով երկօրյա աշխատաժողովը

Մարտի 16-ին «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մեկնարկել է «Երևանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով երկօրյա աշխատաժողովը՝ նվիրված Երևանի պատմամշակութային ժառանգությանը, պահպանությանն ու հանրահռչակմանը: Աշխատաժողովը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»