Մեկնարկել է Լեհաստանում Ստեֆան Բանախի կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունելությունը ճարտարագիտության, գյուղատնտեսության, տեխնիկական և բնական գիտությունների բնագավառներում։

Լեհ մաթեմատիկոս, Լվովի մաթեմատիկայի դպրոցի համահիմնադիր Ստեֆան Բանախի անվան ծրագիրն իրականացվում է Լեհաստանի ակադեմիական փոխանակումների ազգային գործակալության կողմից:

Ծրագրի նպատակն է աջակցել զարգացող երկրների սոցիալ-տնտեսական առաջընթացին ծրագրին մասնակցելու իրավունք ունեցող երկրների քաղաքացիների կրթական մակարդակի և մասնագիտական որակավորումների բարձրացման միջոցով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022 թվականի մարտի 31-ն է։ Յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել միայն մեկ հայտ:

Հայտերն ընդունվում են լեհերեն կամ անգլերեն: Մրցույթի արդյունքները կհրապարակվեն մինչև 2022 թվականի հուլիսի 15-ը:

Կրթաթոշակային ծրագրի և հայտերի ընդունման կարգի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3IkrPvY։