Լուրեր
Մեկնարկում է «Քույր դպրոցներ» ծրագրի 2022 թվականի առաջին շրջափուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ՝ հունիսի 1-ին մեկնարկում է Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի 2022 թվականի առաջին շրջափուլը: 2022 թվականին ծրագրում

Հիբրիդային դասընթաց ֆրանսերենի ուսուցիչների համար

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի (CREFECO) ֆինանսական աջակցությամբ Ֆրանսերենի ուսուցիչների հայկական ասոցիացիայի հետ կազմակերպվում է երկու հիբրիդային դասընթաց ֆրանսերենի ուսուցիչների համար: Դասընթացների կազմակերպման առաջարկն արվել է ՀՀ կրթության, գիտության,

Տիգրան Վանդունցն ընտրվել է Գորիսի պետական համալսարանի ռեկտոր

Գորիսի պետական համալսարանում մայիսի 30-ին տեղի է ունեցել խորհրդի նիստ, որի օրակարգում բուհի ռեկտորի ընտրության հարցն էր: Նիստին ներկա էին խորհրդի բոլոր 20 անդամները: ԳՊՀ խորհրդի նախագահ Արտուշ Ղուկասյանը նշել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած՝ ռեկտորի թափուր

Տեղեկատվություն «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողների համար

Մայիսի 28-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ (նախկին Շորժա) - Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում, անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը, որին երկուական տարիքային խմբերում շուրջ 360 հեծանվորդ է մասնակցել: 40 կմ մրցատարածությունը տղամարդկանց առաջին տարիքային խմբում բոլորից

«Մանկական գրքի փառատոն»՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը

«Զանգակ» գրատունը հունիսի 1-3-ը Երևանի Անգլիական այգում կազմակերպում է «Մանկական գրքի փառատոն»։ Փառատոնի նպատակն է երեխաների օրը դարձնել տոն՝ նրանց համախմբելով գրքի շուրջ և ստեղծելով գրքային միջավայր։ Փառատոնը միայն ժամանցային նախաձեռնություն չէ, այն ունի մեծ կրթական, մշակութային

Տարեցների փորձը և մշակութային կրթությունը՝ ի նպաստ պետության զարգացման

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգի դրամաշնորհով «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» հասարակական կազմակերպության կենտրոնում մեկնարկել է «Տարեցների փորձը և մշակութային կրթությունը` ի նպաստ երկրի զարգացման» ծրագիրը: Ծրագրում առանցքային դեր են խաղում տարեցների փորձի

Հայ բռնցքամարտիկները 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում ավարտված Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը 4 մեդալ է նվաճել Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում: Կարիերայում երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի կոչումը նվաճել է Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն են հռչակվել Արթուր Բազեյանը (57 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (81 կգ), իսկ Նարեկ

Ամփոփվել են ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող օտարերկրյա քաղաքացիների և սփյուռքահայերի տվյալները

ՀՀ ուսումնական հաստատություններից ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան ստորաբաժանումը քարտեզագրել և ամփոփել է 2021-2022 ուստարում Հայաստանի ուսումնական հաստատություններում սովորող օտարերկրյա և սփյուռքահայ ուսանողների վերաբերյալ տեղեկությունները՝ ըստ բուհերի և երկրների: Մասնավորապես 2021-2022 թթ. ուստարում

Վահագն Պապյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ Ոսկե մեդալով

‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում կայացել է համերգ՝ նվիրված անվանի դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանի 65-ամյակին: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Վահագն Պապյանի կատարմամբ հնչել են Շոպենի թիվ 1 դաշնամուրի կոնցերտը և Մենդելսոնի թիվ 3 «Շոտլանդական»