Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի (CREFECO) ֆինանսական աջակցությամբ Ֆրանսերենի ուսուցիչների հայկական ասոցիացիայի հետ կազմակերպվում է երկու հիբրիդային դասընթաց ֆրանսերենի ուսուցիչների համար:

Դասընթացների կազմակերպման առաջարկն արվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2022 թ. փետրվարին կայացած Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի տարածաշրջանային խորհրդատվական խորհրդի հերթական տարեկան նիստին:

Դասընթացների թեմաներն են.

  • «Animer une séquence pédagogique en FLE», animée par Émilie MATHIEU-BENOIT (Ուսումնական շարժապատկերների հաջորդականությունը՝ ֆրանսերենն օտար լեզվի շրջանակում, վերապատրաստող՝ Էմիլ Մաթյո-Բենուա),
  • «Se perfectionner à l'oral pour développer ses techniques d'enseignement», animée par Isabelle ROGER (Ֆրանսերենի ուսուցիչների բանավոր լեզվի կատարելագործում, վերապատրաստող՝ Իզաբելլ Ռոժե)։

Երկու դասընթացների վերապատրաստողներն էլ Ֆրանշ Կոմտեի համալսարանի կիրառական լեզվաբանության կենտրոնի դասախոսներ են (Centre de linguistique appliquée de l'Université de Franche-Comté).

Դասընթացներին մասնակցելու համար թեկնածուները կարող են իրենց հայտերն ուղարկել մինչև 2022 թ. հունիսի 10-ը հետևյալ հղմամբ՝ https://framaforms.org/formulaire-dinscription-aux-formations-hybrides-animer-une-sequence-pedagogique-en-fle-et-se