ՀՀ ուսումնական հաստատություններից ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան ստորաբաժանումը քարտեզագրել և ամփոփել է 2021-2022 ուստարում Հայաստանի ուսումնական հաստատություններում սովորող օտարերկրյա և սփյուռքահայ ուսանողների վերաբերյալ տեղեկությունները՝ ըստ բուհերի և երկրների:

Մասնավորապես 2021-2022 թթ. ուստարում ՀՀ-ում գործող միջազգային բուհերում սովորող օտարերկրացի ուսանողների թիվը 354 է, իսկ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող սփյուռքահայերի թիվը՝ 471:

Ընթացիկ ուստարում ՀՀ ուսումնական հաստատություններում սովորում են 3.760 օտարերկրացի և 4.248 սփյուռքահայ ուսանողներ:

Մանրամասները՝ հետևյալ հղմամբ: