ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին 77 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Ֆլոբեր (Վահե) Շահվերդյանը:
Հայաստանի ամերիկյան համալսարանում հոկտեմբերի 29-30-ը կայացել է «Սոցիալական արդարությունը դպրոցում» ուսուցչական համաժողովը, որի բացմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Համաժողովին մասնակցել են ավելի քան հարյուր ուսուցիչներ, տնօրեններ, հանրակրթության ոլորտի մասնագետներ,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր մասնակցել է անվանի հայագետ, պատմաբան Կլոդ Արմեն Մութաֆյանի «Երուսաղեմը և հայերը» գրքի շնորհանդեսին: Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում (Մատենադարան) տեղի ունեցած միջոցառմանը ԿԳՄՍ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ջեննիֆեր ՄքԷնդրյուին և նույն բաժնի մշակութային և կրթական փոխանակման ծրագրերի մասնագետ Անահիտ Խաչատրյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում տեղի է ունեցել Եղիշե Չարենցի ««Ծիածանը» և…» երկլեզու գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ: Այն նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին և մահվան 85-րդ
Մեկնարկել են ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Կաթողիկե եկեղեցու մեծ տաճարի ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները՝ բարերարներ Վահե և Վիգեն Բադալյանների նախաձեռնությամբ ու միջոցներով: Վերականգնողական աշխատանքները՝ որմնանկարների պահպանությանը զուգահեռ, նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականին։ Եկեղեցու
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ատեստավորման կարգը սահմանելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծը: Կարգի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հանրակրթության մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությամբ, որով սահմանվել է ուսումնական հաստատությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 28-31-ը Գորիսի Վ. Վաղարշյանի և Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնները հյուրախաղերով հանդես կգան Արցախում` Մարտակերտում: Հյուրախաղերն անցկացվում են «Այսօր՝ հանուն վաղվա» խորագիրը կրող նախագծի շրջանակում: Ծրագիրը կազմված է
Ժնևի համալսարանը հայտարարել է եվրոպական և միջազգային կառավարման մագիստրոսական ծրագրով ուսանելու («Geneva Master of Advanced Studies in European and International Governance (MEIG Programme)») հնարավորության մասին: Թեկնածուները պահանջվող փաստաթղթերը, մոտիվացիոն նամակը (առավելագույնը 500 բառ) և դիմում-հայտը պետք է