ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին 77 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Ֆլոբեր (Վահե) Շահվերդյանը:

Հայ թատերական աշխարհից ևս մեկ ինքնատիպ գույն պակասեց...

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում Վահե Շահվերդյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին:

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Ֆլոբեր (Վահե) Շահվերդյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով: