Լուրեր
Մեկնարկում է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա» ծրագիրը

Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա տարածաշրջանի համար բացառիկ մի իրադարձություն. մեկնարկում է միջազգային մեծ ճանաչում ունեցող «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա» ծրագիրը: Ծրագրի կազմակերպիչներն են

Սփյուռքի կրթօջախները յուրահատուկ հայագիտական ցանց են. մեկնարկել են սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը. շուրջ 60 ուսուցիչ 14 երկրից կմասնակցի դասընթացներին: Այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը

«Մեդիակրթությունը քաղաքացիական կրթության հիմնարար բաղադրիչն է». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը «Ժողովրդավարության դիմադրողականությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը ճգնաժամի պայմաններում» խորագիրը կրող ֆորումի շրջանակում այսօր մասնակցել է Հայաստանում մեդիա միջավայրի վրա ազդող գործոնների վերաբերյալ պանելային քննարկմանը: Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ վարչապետի

Պարգևատրվել են «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով մրցույթի հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Փարիզի օլիմպիական խաղերին ընդառաջ դպրոցների 8-12-րդ դասարանների ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար կազմակերպված «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով մրցույթի հաղթողներին:

Ուժային կառույցների միջև երկրորդ անգամ անցկացվում են բանակային խաղերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպմամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվում են բանակային խաղերը: Առաջին օրը մրցումներն անցկացվել են «Կողմնորոշում» մրցաձևից: Մրցավարները հետևել են մասնակիցների գործողություններին, գնահատել նրանց

Ներկայացված նախագծերը հավանության են արժանացել աշխատանքային խմբի կողմից՝ մասնակի փոփոխություններ կատարելու պայմանով

Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի 2024 թվականի երկրորդ նիստը: Նիստին քննարկվել են Շիրակի մարզի Հառիճ գյուղի Հառիճավանք վանական համալիրի գավիթից Սբ Աստվածածին եկեղեցու արևմտյան մուտքի վերնամասում

Դեպի Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Արթուր Դավթյան

Հաշված օրեր անց մարզաշխարհի ուշադրությունը կուղղվի Ֆրանսիայի մայրաքաղաքին, որտեղ կմեկնարկի քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը: Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին: Արթուր Դավթյան Աշխարհի ու Եվրոպայի

Մահացել է Անահիտ Չարենցը. վերջին հրաժեշտը՝ հուլիսի 3-ին

ԿԳՄՍ նախարարությունը ցավով հայտնում է, որ հունիսի 29-ին 89 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության Երախտագիտության մեդալի շքանշանակիր, բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Չարենցը՝ հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը։ ԿԳՄՍ նախարարությունն իր զորակցությունն է հայտնում ընտանիքի անդամներին

Հայտնի են 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական առարկաների վերաքննությունների օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 9-րդ դասարանի ավարտական և 12-րդ դասարանի պետական ավարտական առարկաների վերաքննությունների օրերը: Հուլիսի 3-ին՝ 9-րդ դասարան՝ «Մաթեմատիկա» 12-րդ դասարան՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» Հուլիսի 4-ին՝ 9-րդ