ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպմամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվում են բանակային խաղերը:
Առաջին օրը մրցումներն անցկացվել են «Կողմնորոշում» մրցաձևից: Մրցավարները հետևել են մասնակիցների գործողություններին, գնահատել նրանց արագությունը, ճշգրտությունը:
Բանակային խաղերի ընթացքում առաջիկա օրերին կանցկացվեն տարբեր զենքերից հրաձգության, քառամարտի, ռազմականացված կրոսավազքի և փոխանցումավազքի մրցումներ:
Բանակային խաղերին մասնակցում են ՀՀ պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների, քննչական, հակակոռուպցիոն կոմիտեների, դատախազության և պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնցում ներգրավված են նաև կին ծառայողներ:
Մեկշաբաթյա խաղերի արդյունքները կամփոփվեն հուլիսի 7-ին:
Լուսանկարները՝ ՀՀ պաշտպանության նախարարության