Ճապոնիայի գյուղատնտեսության, անտառային հողերի և ձկնային տնտեսության նախարարությունը (MAFF) սահմանել է գյուղատնտեսության ոլորտում հետազոտությունների միջազգային մրցանակ («Japan Award»):

Մրցանակի համար հայտ կարող են ներկայացնել գյուղատնտեսության, անտառային հողերի և ձկնային տնտեսության, ինչպես նաև արդյունաբերության այլ ոլորտներում ուսումնասիրություններ կատարող մինչև 40 տարեկան անձինք: Հաղթողները կստանան 5000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարային պարգևներ, ինչպես նաև կհրավիրվեն Տոկիո՝ մրցանակաբաշխությանը մասնակցելու համար:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021 թվականի մարտի 22-ը:

Ավելին` https://www.jircas.go.jp/en/young_award/2021 հղմամբ: