Մեկնարկել է գրագիտության ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սեժոնգ թագավոր» և «Կոնֆուցիուս» մրցանակների հայտերի ընդունման փուլը: Այս մրցանակները շնորհվում են այն հաստատություններին, պետական և ոչ պետական կազմակերպություններին, կրթական և հետազոտական կենտրոններ ներկայացնող անհատներին, որոնց կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն նշանակալի
Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, համավարակով պայմանավորված, կազմակերպում է լրացուցիչ առցանց e-ITEC «Տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագիր» դասընթացներ: Գիտաուսումնական հաստատությունների ցանկի, դասընթացների թեմաների, ինչպես նաև դիմելու համար նախատեսված ժամկետների վերաբերյալ տեղեկությունները՝ այստեղ: Դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են
Ճապոնական «Goi Peace Foundation» հիմնադրամը երեխաների և երիտասարդների համար կազմակերպում է շարադրությունների (էսսեների) մրցույթ: Ամենամյա մրցույթի այս տարվա թեման է՝ «My Values» («Իմ արժեքները»): Շարադրությունները պետք է լինեն անգլերեն, ֆրանսերեն կամ ճապոներեն: Մրցույթի
Գերմանիայի կրթության և մշակույթի նախարարների խորհրդին կից Գերմանական մանկավարժական փոխանակման ծառայությունն արտերկրում գերմաներեն դասավանդող ուսուցիչներին առաջարկում է վերապատրաստման և հոսպիտացիոն ծրագրեր: Ծրագրերը հիմնականում հասցեագրված են այն դպրոցների գերմաներենի ուսուցիչներին, որոնցում իրականացվում է գերմաներենի խորացված ուսուցում, և հատկապես տրամադրվում է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022-2023 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար բարձրագույն կրթություն ստանալու նպատակով /4 տեղ/: Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսուցումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Բուլղարիայի Հանրապետության բյուջեի միջոցների հաշվին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022-2023 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում հետևյալ մասնագիտություններով մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով (20 կրթաթոշակային տեղ)՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Ճարտարապետություն և շինարարություն», «Հնագիտություն»,
Մեկնարկել է հիմնարար գիտությունների ոլորտում Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-ի միջազգային մրցանակի հայտերի ընդունման 2022 թվականի շրջափուլը: Մրցանակը սահմանված է այն գիտնականների համար, որոնց գործունեությունը շոշափելի ազդեցություն կամ ավանդ ունի հիմնարար գիտությունների՝ քիմիայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի կամ կենսաբանության զարգացման համար: Ամենամյա այս
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022-2023 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (22 կրթաթոշակային տեղ` 11 բակալավրիատ, 8 մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա, 1 վերապատրաստում՝ 1 տարով):
Ճապոնիայի միջազգային համագործակցության կազմակերպությունը (JICA) հայտարարել է «SDG Global Leader JFY 2022» մագիստրոսական և թեկնածուական կրթաթոշակային ծրագրի մասին, որը ֆինանսավորում է JICA-ն: Ծրագրին դիմելու և առցանց գրանցման համար հարկավոր է մինչև 2021 թ. նոյեմբերի 1-ը դիմել Հայաստանում ՃՄՀԿ գրասենյակ