Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ մեկնարկել է արգենտինական գրականության՝ «Programa Sur» թարգմանությունների ծրագրով հայտերի ընդունման 2022 թվականի փուլը:

Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը:

Հաղթած թարգմանությունները պետք է հրատարակված լինեն մինչև 2023 թ. նոյեմբերի 30:

«Programa Sur» ծրագիրը ստեղծվել է 2009 թվականին` նպատակ ունենալով աշխարհում խթանել արգենտինական գրականության տարածումը: 2010 թվականից ի վեր «Programa Sur»-ի շրջանակում իսպաներենից հայերեն են թարգմանվել արգենտինացի այնպիսի հայտնի գրողների գործեր, ինչպիսիք են Խուլիո Կորտասարը, Անա Մարիա Շուան, Ադոլֆո Բիոյ Կասարեսը, Խորխե Լուիս Բորխեսը, Լեոպոլդո Լուգոնեսը, Ռոբերտո Արլտը, Կարլոս Վիտալեն և ուրիշներ:

Դրամաշնորհային ծրագրին դիմելու ընթացակարգին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ «Programa Sur» պաշտոնական կայքում՝ http://programa-sur.mrecic.gov.ar