Միջազգային ծրագրեր
Հետդոկտորական կրթաթոշակի ծրագիր՝ Իսրայելի բարձրագույն կրթության խորհրդի և գիտությունների ակադեմիայի կողմից

Իսրայելի բարձրագույն կրթության խորհուրդը և գիտությունների ակադեմիան հայտարարում են հետդոկտորական կրթաթոշակի տրամադրման միջազգային մրցույթ։ Կրթաթոշակները կտրամադրվեն երկու տարի ժամկետով գիտության բոլոր՝ հումանիտար և հասարակական ոլորտների համար: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թ. հոկտեմբերի 1-ն է: Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ

e-ITEC ծրագրի շրջանակում մեկնարկում են առցանց դասընթացներ

Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (e-ITEC) ծրագրին զուգահեռ, մեկնարկում է նաև առցանց դասընթացներ՝ on-site ITEC courses (թեմաների և ժամկետների վերաբերյալ տեղեկությունը կցվում է): Դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել

Կրթաթոշակային ծրագիր՝ Մեքսիկայի կառավարության կողմից

Մեքսիկայի կառավարությունը տրամադրում է կրթաթոշակներ` Մեքսիկայի կրթական հաստատություններում սովորելու ցանկություն ունեցող օտարերկրյա, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար: Ծրագրին պետք է դիմել առցանց մինչև 2022 թվականի հուլիսի 24-ը (Մեքսիկայի ժամանակով մինչև ժամը 23:59-ը): Մանրամասներին կարելի է ծանոթանալ

Առցանց դասընթաց՝ երիտասարդ դիվանագետների և պետական պաշտոնյաների համար

Վիեննայի դիվանագիտական ակադեմիան 2022 թ. օգոստոսի 8-ից 26-ը Սևծովյան և Հարավկովկասյան տարածաշրջանների երիտասարդ դիվանագետների և պետական պաշտոնյաների համար կազմակերպում է «Եվրոպական և միջազգային հարաբերություններ» թեմայով առցանց դասընթաց: Դասընթացին մասնակցելու համար հայտ կարող են ներկայացնել առնվազն 1-4 տարվա աշխատանքային փորձ

Կրակովի գյուղատնտեսական համալսարանում ուսանելու հնարավորություն

Կրակովի (Լեհաստան) գյուղատնտեսական համալսարանի սննդի տեխնոլոգիայի ֆակուլտետում մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարվա հայտերի ընդունելություն հետևյալ բաժիններում և հետևյալ գիտական աստիճաններով՝ Food Engineering (Master's degree), Food Processing, Safety and Quality (Engineer's degree)։ Ուսումնական տարին մեկնարկելու է 2022 թ․ հոկտեմբերի 1-ից:

«Կոպերնիկուս Բեռլին» ասոցիացիան ընդունում է հայտեր 2023 թվականի ամառային կիսամյակի համար

«Կոպերնիկուս Բեռլին» ասոցիացիան IES (Միջազգային գերազանցության կրթաթոշակ) ծրագրի շրջանակում ընդունում է հայտեր 2023 թվականի ամառային կիսամյակի համար: Ծրագրի տևողությունը 6 ամիս է. այն հնարավորություն է ընձեռում շնորհալի ուսանողներին

Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը կազմակերպում է նախապատրաստական ինտենսիվ կուրսեր

Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը 2021-2022 ուսումնական տարվա գարնանային կիսամյակից օտարերկրյա դիմորդների համար կազմակերպում է նախապատրաստական ինտենսիվ կուրսեր: Նախապատրաստական կուրսերի կրթական ծրագրերը նպատակաուղղված են ընդունելության քննություններին դիմելու համար համապատասխան մասնագիտական գիտելիքների (պատմություն, հասարակագիտություն, ռուսական իրավունքի

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է «Սեժոնգ թագավոր» և «Կոնֆուցիուս» մրցանակների հայտերի ընդունման մասին

Մեկնարկել է գրագիտության ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սեժոնգ թագավոր» և «Կոնֆուցիուս» մրցանակների հայտերի ընդու­նման փուլը: Այս մրցանակները շնորհվում են այն հաստատություն­ներին, պետական և ոչ պետական կազմակերպություններին, կրթական և հետա­զոտական կենտրոն­ներ ներկայացնող անհատներին, որոնց կողմից իրականաց­վող ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն նշանակալի