Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը 2021-2022 ուսումնական տարվա գարնանային կիսամյակից օտարերկրյա դիմորդների համար կազմակերպում է նախապատրաստական ինտենսիվ կուրսեր:

Նախապատրաստական կուրսերի կրթական ծրագրերը նպատակաուղղված են ընդունելության քննություններին դիմելու համար համապատասխան մասնագիտական գիտելիքների (պատմություն, հասարակագիտություն, ռուսական իրավունքի հիմունքներ), ինչպես նաև ռուսերենի իմացության մակարդակի բարձրացմանը:

Օտարերկրյա քաղաքացիները կարող են սովորել իրավաբանական ֆակուլտետում առկա ուսուցմամբ բակալավրի (ուսման տևողությունը՝ 4 տարի) և մագիստրատուրայի (ուսման տևողությունը՝ 2 տարի) կրթական ծրագրերով, ինչպես նաև առկա և հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի (ուսման տևողությունը՝ առկա՝ 3 տարի, հեռակա՝ 4 տարի) կրթական ծրագրով:

Նախապատրաստական կուրսերի ընդունելության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ կոնտակտային տվյալներով՝ էլ. փոստ՝ kursy@law.msu.ru, հեռ.՝ +7(499) 706 00 62, Նատալյա Նիկոլայի Նեմեշաևա: