Մեկնարկել է գրագիտության ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սեժոնգ թագավոր» և «Կոնֆուցիուս» մրցանակների հայտերի ընդու­նման փուլը:

Այս մրցանակները շնորհվում են այն հաստատություն­ներին, պետական և ոչ պետական կազմակերպություններին, կրթական և հետա­զոտական կենտրոն­ներ ներկայացնող անհատներին, որոնց կողմից իրականաց­վող ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն նշանակալի ազդեցություն գրագիտության խթան­ման գործում։

Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվելու է «Գրագիտության փո­խա­կերպում» խորագրով: Մրցանակի համար հայտերը հնարավոր է ներ­կա­յացնել միայն Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի միջոցով։

Յուրա­քանչյուր երկիր «Սեժոնգ թագավոր» մրցանակի համար կարող է ներկա­յացնել երկու, իսկ «Կոնֆուցիուս» մրցանակի համար` երեք հայտ:

Այլ մանրա­մասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից և մրցանակի պաշտոնական կայքէջից՝ https://en.unesco.org/themes/literacy/prizes:

Մասնակցել ցանկացողներն իրենց հայտերը մինչև 2022 թվականի հունիսի 6-ը պետք է ներկայացնեն հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3NLEkny: