Արտաքինից դատելով բնավ չես ասի, թե մի քանի օրից՝ ապրիլի 21-ին, ՀՀ ժողովրդական նկարիչ Վլադիմիր Մարգարյանը, նույն ինքը՝ Վալմարը, կհատի 70-ի շեմը: Դա նկատելի չէ նաև նրա ստեղծագործական եռանդուն գործունեությանը ի մոտո հետևելիս: Այսօրևս Երեւանի կենտրոնում գտնվող նրա արվեստանոցում կարող
Անցյալ դարի 60-ականներին ասպարեզ իջած նկարիչների այն սերնդից է Ռոբերտ Էլիբեկյանը , որը նոր փուլ սկզբնավորեց արդի հայ կերպարվեստում: Գեղարվեստական թարմ մտածողությամբ և ազգայինի ու համաշխարհայինի յուրօրինակ համադրությամբ հատկորոշվող նրանց գործերը եկան կոտրելու խորհրդային արվեստի կարծրատիպերը՝ նոր օրակարգ ձևավորելով գեղարվեստի հայրենական
Սկսած 1967-ից, երբ ՀՀ վաստակավոր նկարիչ Յուրի Պետրոսյանն ավարտեց Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակի բաժինը, ձգվում է արվեստագետի ստեղծագործական չընդհատվող ուղին: Մինչ այդ նա սովորել էր Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանում:
«Հազարամյա խավարից հետո նա լույս μերեց նկարչություն»,- կերպարվեստում իտալական Վերածննդի նախահայր համարվող Ջոտտո դի Բոնդոնեի (1266-1337) մասին ասել է
Տարբեր են լինում արվեստագետներն իրենց անհատական ցուցահանդեսների կազմակերպման հարցում։ Կան ստեղծագործողներ, ովքեր 5-6 աշխատանքից հետո պարտադիր ցուցադրում են դրանք և արդյունքում, ասենք, 25-ամյա նկարիչը կամ քանդակագործը կարող է հրավիրել իր, ասենք, քսանհինգերորդ անհատականին։
Ով երբևէ այցելել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի, նույն ինքը՝ Թաթոսի արվեստանոց, իրեն հաստատ հայտնաբերել է Հայաստանի գեղատեսիլ բնության գրկում: Պատերին կախված և մեջք մեջքի հենած տասնյակ, չասելու համար՝ հարյուրավոր կտավներում մեր բնաշխարհի ծանոթ-անծանոթ անկյուններն են, ծառերն ու թփերը,
Անուններ կան, առանց որոնց դժվար, չասելու համար՝ անհնար է պատկերացնել արդի հայ գեղանկարչությունը: Հակոբ Հակոբյանը 1962 -ին հայրենիք եկավ իր ծննդավայր Եգիպտոսից, երբ 40 տարեկան էր ու արդեն իր ոճը գտած նկարիչ: Մինչ այդ նա իր տասը լավագույն գործերն ուղարկել
Չնայած անհաշիվ-անհամար գեղանկարչական ստեղծագործությունների առկայությանը և արդի հայ կերպարվեստի երևելի դեմքերից լինելու հանգամանքին` ՀՀ վաստակոր նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանն իրեն ավելի շատ բանաստեղծ էր համարում:
Հիմնականում այդ երկու բաղադրիչների արդյունք է Հայաստանի վաստակավոր նկարիչ Արա Ալեքյանի ստեղծագործությունը, որին ծանոթ են բոլորը կամ գրեթե բոլորը: Ով երբևէ եղել է Երևանում և անցել Ազնավուրի հրապարակով, չի կարող նկատած չլինել Արայի կերտած երկաթակուռ ձիերն ու ցուլերը, արջերն ու