«Հազարամյա խավարից հետո նա լույս μերեց նկարչություն»,- կերպարվեստում իտալական Վերածննդի նախահայր համարվող Ջոտտո դի Բոնդոնեի (1266-1337) մասին ասել է Բոկկաչիոն: Այդ լուսաμեր խորհուրդը կա նաև հայկական Ջոտտոյի` գեղանկարիչ Գևորգ Գրիգորյանի (1897-1976) ստեղծագործության մեջ: Ճիշտ է, ի հակառակ իր իտալացի անվանակցի պայծառ, μայց և սառը գույների` մուգ ու թանձր է հայ նկարչի գունապնակը: Ընդհանուր են, սակայն, նրանց ստեղծագործությունների անկեղծությունն ու պարզությունը, մարդու հանդեպ երկուսի տածած աներեր հավատը և գեղարվեստական զուսպ արտահայտչամիջոցների օգտագործումը: