Անցյալ դարի 60-ականներին ասպարեզ իջած նկարիչների այն սերնդից է Ռոբերտ Էլիբեկյանը , որը նոր փուլ սկզբնավորեց արդի հայ կերպարվեստում:

Գեղարվեստական թարմ մտածողությամբ և ազգայինի ու համաշխարհայինի յուրօրինակ համադրությամբ հատկորոշվող նրանց գործերը եկան կոտրելու խորհրդային արվեստի կարծրատիպերը՝ նոր օրակարգ ձևավորելով գեղարվեստի հայրենական տիրույթում: