Անուններ կան, առանց որոնց դժվար, չասելու համար՝ անհնար է պատկերացնել արդի հայ գեղանկարչությունը: Հակոբ Հակոբյանը 1962 -ին հայրենիք եկավ իր ծննդավայր Եգիպտոսից, երբ 40 տարեկան էր ու արդեն իր ոճը գտած նկարիչ: Մինչ այդ նա իր տասը լավագույն գործերն ուղարկել էր Հայաստանի ազգային պատկերասրահ՝ որպես հոգու պարտք և նվիրվածության առհավատչյա: