Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2019-2020 ուսումնական տարում կազմակերպվում է Համադպրոցական գիտության փառատոն: Փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների
Օգոստոսի 28-ին, ժամը 11.00-ին Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարին ընդառաջ։ Համերգաշարը կազմակերպում է Երեւանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Ասուլիսին կմասնակցեն ՀՀ ժողովրդական արտիստ
Ներկայացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով իրականացվող մշակութային ծրագրերի մրցութային հանձնաժողովների կողմից դրական եզրակացության արժանացած նախագծերի ցանկերը:
2019թ. նոյեմբերի 7-9-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայանալու է «TexTailor Expo» խորագրով տեքստիլ և կաշվե արտադրանքի ու նորաձևության B2B տարեկան ցուցահանդեսը, որին հրավիրված է նաև Հայաստանը: Ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է ընձեռում ոլորտում ներգրավված օտարերկրյա ընկերություններին իրենց փորձն ու գաղափարները փոխանակելու, արտադրանքն
2019թ. սեպտեմբերի 24-27-ը Ռուսաստանի Մասնագիտական զարգացման ակադեմիայում տեղի կունենա ուսումնական հաստատությունների ղեկավարների հիմնական հմտությունների զարգացմանը միտված սեմինար-թրեյնինգ: Առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ https://academy-prof.ru պաշտոնական կայքէջից
Օգոստոսի 5-ին` ժամը 13:00-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում (հասցե` Երևան, Աբովյան փող., 2 շենք ) տեղի կունենա Համահայկական հայագիտական 9-րդ օլիմպիադայի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա կգտնվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման քննությունների ժամանակացույցը: Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման քննությունները տեղի կունենան հուլիսի 23-ից օգոստոսի 22-ը «Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում» /հասցե` ք.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով փոփոխություն է կատարվել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգում: Մասնավորապես, փոխվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թ. ապրիլ 5-ի N 254-Ն
Հուլիսի 11-ին, ժամը 11.00-ին Հայաստանի կույրերի միավորման «Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տան դահլիճում (ք. Երևան, Ն. Տիգրանյան 15), պետական աջակցության շրջանակում անցկացվելու է Հայաստանի Հանրապետության կույր շախմատիստների տղամարդկանց անհատական եզրափակիչ առաջնությունը: Առաջնության մեկնարկին ներկա կգտնվի ՀՀ ԿԳՄՍ