Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնը (CREFECO) ֆրանսերենի ուսուցիչների համար Kahoot հարթակում կազմակերպում է զվարճալի և ուսումնական մրցույթ: Հայտերի ընդունման ժամկետն է 2020 թվականի նոյեմբերի 15-ը ներառյալ:

Հետաքրքրված թեկնածուները պետք է լրացնեն գրանցման հետևյալ ձևը. https://forms.gle/SV4p8HVdE6ptZs2D6 :

Ընտրությունից հետո մրցանակները կբաշխվեն հետևյալ կերպ.

1-ին տեղը զբաղեցրած թեկնածուն շահելու է 500 եվրո արժողությամբ մրցանակ;

2-րդ տեղը զբաղեցրած թեկնածուն շահելու է 300 եվրո արժողությամբ մրցանակ;

3-րդ տեղը զբաղեցրած թեկնածուն շահելու է 100 եվրո արժողությամբ մրցանակ;

100 եվրո արժողությամբ հանրային մրցանակ կտրվի այն թեկնածուին, որը 3 տարբեր մրցանակներից բացի, տարբեր սոցիալական ցանցերում առավելագույն ձայներ կհավաքի:

Առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել նաև https://www.crefeco.org/display.php?fr/candidatureKahoot2020 կայքէջ: