ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ուսուցչական կազմակերպություններին հրավիրում է մասնակցել «Տարվա լավագույնները» մրցույթին՝ ներկայացնելով թեկնածու մրցութային հանձնաժողովում ընդգրկելու համար:

Հանձնաժողովում ուսուցչական կազմակերպություններից կընդգրկվի երկու ներկայացուցիչ։ Մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 27-ը ներառյալ secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին ուղարկել դիմում կազմակերպության ղեկավարի անունից, կազմակերպության կանոնադրության և գրանցման վկայականի պատճենները: