Հայտարարություններ
«Չինական Մեծ Պատ» կրթաթոշակային ծրագիր

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ 2020-2021 թթ. ուսումնական տարվա համար նախաձեռնում է «Չինական Մեծ Պատ» կրթաթոշակների տրամադրման գործընթաց` ՉԺՀ համալսարաններում ուսանելու և գիտահետազոտական աշխատանք կատարելու համար: Տարբեր ոլորտներում տրամադրվող կրթաթոշակները նախատեսված են ուսանողների և գիտահետազոտողների համար, ովքեր

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

Փետրվարի 21-ին, ժամը 15:00-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ, որտեղ կքննարկվեն ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզավորման հարցերը:

Համահայկական կրթական խորհրդաժողով-2020 թվականի օգոստոսի 3-8

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2020 թվականի օգոստոսի 3-8-ը կազմակերպում է Համահայկական կրթական խորհրդաժողովը: Խորհրդաժողովի նպատակներն են և հիմնական ուղղություններ են. կրթության ոլորտում պատասխանատուների, կազմակերպիչների հետ քննարկել սփյուռքի կրթական ոլորտում առկա հիմնախնդիրները, իրագործվող ծրագրերի բարելավման ուղիները

«ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում` դրամաշնորհային մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք Կապանում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար դրամաշնորհների տրամադրման մրցույթ: Մրցույթի նպատակն է՝ Կապանի երիտասարդական հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունների խթանումը և

Հայաստանի Հանրապետության 2021 թվականի երիտասարդական մայրաքաղաքի մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտարարում է Հայաստանի Հանրապետության 2021 թվականի երիտասարդական մայրաքաղաքի մրցույթ: Մրցույթի մասնակիցներն են Հայաստանի Հանրապե­տության համայնքի կարգավիճակ ունեցող քաղաքները կամ համայնքի կազմի մեջ մտնող քաղաքները: Մրցույթի հայտերն ընդունվում են մինչև 2020

Հայտարարություն դրամաշնորհի հատկացման մրցույթի մասին

«22» փետրվար 2020 թ. Մրցույթի ծածկագիր. ԿԳՄՍՆ ԴՇ 1111-12007 Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետական միջոցների հաշվին «Երևանում բարձրագույն կրթության հասանելիության ապահովում մարզաբնակ ուսանողներին» ծրագիրն իրականացնելու նպատակով հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: Դրամաշնորհի մրցույթն

«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի» շրջանակում հետազոտական թեմաներով հայտերի ընդունում

«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի» օրինակով Շվեդիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանում ստեղծվել է «Քաղաքականությունների մշակման և հետազոտական հիմնադրամը»: Նոր հիմնադրամը նպաստելու է պետություն-գիտական հանրույթ կապի ամրապնդմանը, փաստահենք քաղաքականությունների մշակմանը և Հայաստանում հետազոտական կարողությունների զարգացմանը։ Հիմնադրամի շրջանակում մեկնարկել