Հայտարարություններ
«Ուսուցչի օրվան» ընդառաջ

«Ուսուցչի օրվա» նախօրեին՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 17.00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա տոնական համերգ, որի ընթացքում պարգներ կհանձնվեն դպրոցի տնօրենների, ուսուցիչների և նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակների: Միջոցառմանը կմասնակցի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Կմեկնարկի Essentials of Youth Policy բաց առցանց դասընթացը

Երիտասարդության ոլորտում Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի համագործակցության շրջանակում կազմակերպվում և առաջարկվում է Essentials of Youth Policy բաց առցանց դասընթացը: Դասընթացը նախատեսված է մասնավորապես տարբեր մակարդակներում երիտասարդական քաղաքականություն մշակողների, երիտասարդական աշխատողների, երիտասարդ առաջնորդների երիտասարդական ՀԿ-ների և երիտասարդական ոլորտի հետազոտողների համար:

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

Հոկտեմբերի 4-ին, ժամը 15:00-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ, որտեղ կքննարկվեն ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզավորման հարցերը:

Եվրոպական ժառանգության օրերի բացումը Ամբերդ ամրոցում

Սեպտեմբերի 28-ին, ժամը 11:00-ին Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցում տեղի կունենա Եվրոպական ժառանգության օրերի բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը Ներկա կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, Եվրոպական միության արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ-ԵՄ համագործակցությանը նվիրված նիստ

Սեպտեմբերի 26-ին, ժամը 10.00-ին «Անի Գրանդ Հոթել»-ում /հասցե՝ Հանրապետության փողոց, 65 շենք/ տեղի կունենա ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների «Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման, կրթության և երիտասարդության, մշակույթի, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների հարցերով»

«Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» համաժողով` նվիրված Արևելյան գործընկերության 10-ամյակին

Հոկտեմբերի 9-ին Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի կունենա «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» խորագրով համաժողով, որին կարող են մասնակցել ՀՀ երիտասարդական հասարակական կազմակերպությունները: Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովը կազմակերպվում է

Գրքի երևանյան երրորդ փառատոնի շրջանակում հայտարարվում է գրական մրցույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը 2019 թվականի նոյեմբերին կիրականացնի Գրքի երևանյան երրորդ փառատոնը, որի շրջանակում հայտարարվում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում. ◆ Արձակ (երկու մրցանակ) ◆ Պոեզիա (երկու մրցանակ) ◆ Դրամատուրգիա (երկու մրցանակ) Մասնակցության հայտ կարող են ներկայացնել բոլոր

Առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագետների ընտրության մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Համաշխարհային բանկի հետ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն ի նպաստ նորարարության. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում STEM առարկաների առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հայտարարում է STEM առարկաների (բնագիտական, ճարտարագիտական

«Kaspersky Cybersafety Games» կիբեռանվտանգության մրցույթ ուսանողների համար

Կիբեռանվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի» ընկերությունը Հայաստանի բուհերի տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության մասնագիտությունների ուսանողների համար կազմակերպում է «Kaspersky Cybersafety Games» կիբեռանվտանգության մրցույթ, որը կկայանա հոկտեմբերի 4-ին, ժամը 13:00-18:00-ը, «Radisson Blu Hotel Yerevan» հյուրանոցում (հասցե՝ Երևան, Ազատության պող 2/2)։ Իր