Հոկտեմբերի 9-ին Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի կունենա «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» խորագրով համաժողով, որին կարող են մասնակցել ՀՀ երիտասարդական հասարակական կազմակերպությունները:
Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովը կազմակերպվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համագործակցության շրջանակներում:
Համաժողովը նպատակ ունի միավորելու ԵՄ-ի և Արևելյան գործընկեր երկրներին, ինչպես նաև տեղական ու միջազգային երիտասարդական հասարակական կազմակերպություններին և ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներին մեկ համընդհանուր գաղափարի շուրջ:
Համաժողովը հանդիսանում է ՀՀ-ԵՄ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության կարևորագույն հարթակ՝ կրթության, երիտասարդության, ստեղծարար մտածողության և թվային օրակարգերի հարցերը քննարկելու, անդամ երկրների և մի շարք միջազգային կազմակերպությունների փորձի փոխանակում իրականացնելու և գործընկերության հաջորդ փուլերը ուրվագծելու համար:
Համաժողովի առանցքային նպատակներն են.
-
Ներկայացնել երիտասարդների զարգացմանն ուղղված նոր մոտեցումներ:
-
Ստեղծել զբաղվածության, անհատական կարողությունների զարգացմանն ուղղված հնարավորություններ:
-
Ձևավորել նորարարական գաղափարների լուծման գործում նոր մարտահրավերների գնահատման կարողություն, ինչպես նաև երիտասարդության շրջանում զարգացնել ստեղծագործ մտածողությունը և որոշումներ կայացնելու կարողությունը:
-
Ներկայացնել Հայաստանի թվային օրակարգը՝ Թվային Եվրոպա 2020-ի գործունեության շրջանակներում:
-
Առաջարկել տարածաշրջանային մրցունակության բարձացման նոր մոտեցումներ՝ ապահովելով մարզերի տնտեսության զարգացման ներուժի արդյունավետ գնահատումը և մասնագիտացումը համապատասխան ուղղություններով՝ սեփական ռեսուրսների օգտագործման և երիտասարդության ներգրավվածության առաջնահերթությամբ: