ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Համաշխարհային բանկի հետ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն ի նպաստ նորարարության. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում STEM առարկաների առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հայտարարում է STEM առարկաների (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ինֆորմատիկա, մաթեմատիկա, աշխարհագրություն) փորձագետների մրցույթ:

Ծրագրով նախատեսվում է լրամշակել (1-12 դասարաններում դասավանդվող) բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի (STEM) առարկաների կրթական ծրագրերը, 5-12 դասարանների առարկայական ծրագրերը, դասապլանները, դասավանդման և ուսումնառության նյութերը, գնահատման համակարգը և հարակից այլ նյութեր, ինչպես նաև փորձնական ծրագրի շրջանակներում վերապատրաստել այդ առարկաները դասավանդող ծրագրի իրականացման նպատակով ընտրված 1 մարզի բոլոր ուսուցիչներին՝ ներկայացնելով նորարարական, աշակերտակենտրոն մեթոդաբանություն, մասնագիտական ոլորտի արդի զարգացումները:

Բնագիտական առարկաների, ինֆորմատիկայի, աշխարհագրության և մաթեմատիկայի փորձագետները կմասնակցեն առարկայական չափորոշիչների և ծրագրերի լրամշակմանը, մասնավորապես կօժանդակեն հայեցակարգի, բովանդակության, առարկայական ուսումնառության վերջնարդյունքների և գնահատման համակարգի լրամշակմանը։

Մրցույթին կարող են մասնակցել հետևյալ առարկայական ոլորտների ուղղությամբ փորձագետներ՝

Աշխարհագրություն
Բնագիտություն
Ես և շրջակա աշխարհը
Ինֆորմատիկա
Կենսաբանության
Մաթեմատիկա
Քիմիա
Ֆիզիկա

Անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական (CV) և հետաքրքրության նամակ (առավելագույնը 1 էջ) curriculum@edu.am էլեկտրոնային հասցեին մինչև սույն թվականի սեպտեմբերի 25-ը, նամակի վերնագրում նշելով առարկայական ոլորտը: