Սեպտեմբերի 26-ին, ժամը 10.00-ին «Անի Գրանդ Հոթել»-ում /հասցե՝ Հանրապետության փողոց, 65 շենք/ տեղի կունենա ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների «Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման, կրթության և երիտասարդության, մշակույթի, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների հարցերով» ենթակոմիտեի 5-րդ նիստը:
Հայկական կողմից նիստը կվարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, իսկ ԵՄ-ից՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Եվրոպական հարևանության ռազմավարության և գործիքների բաժնի ղեկավար Աննա Սթրազկան: