Ուսումնասիրություններ
Տեղական մակարդակում որոշումների կայացմանը երիտասարդների ներգրավման ուղեցույց

Ուղեցույցը նպատակ ունի համակողմանի կերպով ներկայացնելու համայնքային մակարդակներում որոշումների կայացման մեջ երիտասարդների մասնակցության ապահովման մեծանիզմները, հաջողված փորձառությունը, արդի մոդելները, թեմայի հետ աշխատելու մեթոդարանը:

«Երիտասարդական միջավայրի» գործունեության ուղեցույց

«Երիտասարդական միջավայրի» գործունեության ուղեցույց Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրում ամրագրված է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է երիտասարդական ոլորտը, քանի որ յուրաքանչյուր պետություն ունի կայուն զարգացման հնարավորություն, եթե պատրաստ է ստեղծելու իրավական միջավայր և ապահովելու անհրաժեշտ ռեսուրսներ

Երիտասարդական աշխատանքի և երիտասարդական կենտրոնների միջազգային ցանցերի ուսումնասիրություն

Զեկույցում ներկայացված են եվրոպական երիտասարդական աշխատանքի և երիտասարդական կենտրոնների ցանցերի և դրանց անդամակցության պայմանների վերաբերյալ վերլուծական տեղեկություններ:

Բաց երիտասարդական աշխատանքը Հայաստանում. առկա վիճակի և զարգացման նախադրյալների ուսումնասիրություն

Զեկույցում ներկայացված են Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի զարգացման նախադրյալները, երիտասարդների հետ տարվող աշխատանքներում բաց երիտասարդական աշխատանքին բնորոշ բաղադրիչների առկայության կարևորությունը ոլորտի ներկայացուցիչների գնահատմամբ, երիտասարդության, այդ թվում՝ երեխաների պաշտպանության ոլորտներին առնչվող քաղաքականության փաստաթղթերը, բյուջետային միջոցների ուսումնասիրությունը:

Աշխատաշուկայի պահանջարկի ուսումնասիրություն

Զեկույցի առաջին բաղադրիչն ուղղված է ուսումնասիրելու աշխատաշուկայի պահանջարկը, առաջարկելու գործատու-երիտասարդ հարաբերությունների կայացմանն ուղղված ինստիտուցիոնալիզացման մեխանիզմներ: Զեկույցի մյուս բաղադրիչն ուղղված է բացահայտելու, թե որքանով է այսօր աշխատաշուկան պատրաստ ներգրավելու հաշմանդամություն ունեցող անձանց:

ՀՀ երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները

Սույն զեկույցը ընդգրկում է ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների ներգրավվածության հիմնախնդիրների վերլուծությունը, վեր են հանվում ՀՀ աշխատաշուկայի պահանջարկին երիտասարդների կարողությունների համապատասխանության հիմնախնդիրները: Աշխատանքը նախատեսված է ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչությունների, երիտասարդական կազմակերպությունների, երիտասարդության խնդիրներով հետաքրքրված փորձագետների և երիտասարդության լայն շրջանակի համար:

Երիտասարդական աշխատանքի միջազգային փորձի ուսումնասիրություն

Զեկույցում արտացոլված են և՛ երիտասարդական աշխատանքի ոլորտում գործող մասնագետների կարծիքները, և՛ աշխարհի տարբեր երկրներում եղած ԵԱ հայեցակարգային փաստաթղթերը, օրենքները և օրենսդրական ակտերը, կրթական համակարգերը, տարբեր երկրների լավագույն փորձը:

Գյուղական համայնքների երիտասարդության իրավիճակի վերլուծություն

Սույն զեկույցն ուղղված է գյուղաբնակ երիտասարդների կարիքների, խնդիրների և զարգացման խոչընդոտների ուսումնասիրմանը: Հետազոտության երկրորդ բաղադրիչում ներկայացված են գյուղաբնակ երիտասարդության իրավիճակի բարելավման հեռանկար-առաջարկները՝ ուղղված պետական և տեղական ինքնակառավարման մարմիներին, տեղական և միջազգային հասարակական կազմակերպություններին և այլ շահագրգիռ կողմերին: