«Երիտասարդական միջավայրի» գործունեության ուղեցույց
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրում ամրագրված է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է երիտասարդական ոլորտը, քանի որ յուրաքանչյուր պետություն ունի կայուն զարգացման հնարավորություն, եթե պատրաստ է ստեղծելու իրավական միջավայր և ապահովելու անհրաժեշտ ռեսուրսներ երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինքնահաստատման և ինքնադրսևորման համար։ Ծրագրում սահմանվում է, որ Երիտասարդական պետական քաղաքականությունն ուղղված է հանրային կյանքին և պետականաշինությանը երիտասարդության մասնակցության խրախուսմանը, երիտասարդների ներուժի բացահայտմանը, սոցիալականացման, ինքնիրացման, ներգրավման ու զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծմանը և մեխանիզմների խթանմանը` միտված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական ու մշակութային կյանքի զարգացմանը, ինչպես նաև որպես երջանիկ անհատ ու հասարակության իրավագիտակից և պատասխանատու քաղաքացու կայացմանն ու իրացմանը: