Լուրեր
Լույսերի տաճարը․ գործարկվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի լուսավորության նոր համակարգը

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը գեղարվեստական լուսավորության նոր համակարգ ունի։ Նախօրեին «Լույսերի տաճարը» խորագրով մշակութային միջոցառման ընթացքում վառվել են տաճարի նոր լույսերը՝ միավորելով պատմության և մշակույթի բացառիկ կոթողի անցյալի ու ներկայի խորհրդանշական սահմանները։ Լույսերի վառման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ

Կայացել է «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը՝ «Արևմտաեվրոպական կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործություններ» խորագրով։ Համերգին հետևել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Համերգն իր ներկայությամբ պատվել է նաև մեծանուն

«Սերունդների խաչմերուկ» խորագրով համերգը մեր անվանի կոմպոզիտորների և քոլեջի ուսանողների բացառիկ հանդիպումն էր. Արաքսիա Սվաջյան

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի էստրադային երգեցողության բաժնի ուսանողների տարեվերջյան հաշվետու համերգը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության և

Ժաննա Անդրեասյանն այցելել է Դիլիջանի բազմագործառութային և արվեստի քոլեջներ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր աշխատանքային այցով եղել են Տավուշի մարզում՝ շրջելով Դիլիջանի մի շարք ուսումնական հաստատություններում։ Այցի առաջին կանգառը Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջն էր։ Նախարարն ու նախարարի տեղակալը շրջել են քոլեջում, ծանոթացել ուսումնական

Քննարկվել են «Գրին ռոք» հիմնադրամի հետ համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Դիլիջանում գործող «Գրին ռոք» ընկերություն և ծանոթացել վերջինիս կողմից իրականացվող ծրագրերին: Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ «Գրին ռոք» հիմնադրամի տնօրեն Եկատերինա Բրեդիխինան ներկայացրել

«Իմ գույնը կարևոր է»․ Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը նշում է 35 ամյակը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է «#ԵՀՍԿ35. արվեստ առանց սահմանների փառատոն» նախագիծը, որի գլխավոր միջոցառումը կայացել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը

ՀԵՐՔՈՒՄ

Ընտրություններին ընդառաջ որոշ քաղաքական ուժեր շարունակում են տարածել կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանում նախատեսվում է փակել 229 դպրոց։ Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են ապատեղեկատվություն։ Կրթության

Կսահմանվի հավելավճար. թանգարանների աշխատողների կամավոր ատեստավորում

Մեկնարկում է պետական թանգարանների աշխատողների կամավոր ատեստավորման գործընթացը՝ համաձայն նախարարի հրամանով հաստատված կարգի: Թանգարանային ոլորտի աշխատողներն ատեստավորման գործընթացի մասին ծանուցվում են ատեստավորումից առնվազն երեսուն օր առաջ: Ըստ կարգի՝ ատեստավորման հանձնաժողովի կազմը և գործընթացի ժամկետները հաստատվում են

«Մէկ կադր» կարճ ֆիլմերի 24-րդ միջազգային փառատոնի շրջանակում կցուցադրվի 109 ֆիլմ  

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արվեստի բաց հարթակ» կազմակերպությունը հունիսի 8-15-ը Երևանում կանցկացնի «Մէկ կադր» 24-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը։ Փառատոնի բացումը տեղի կունենա հունիսի 8-ին՝ ժամը 19։00-ին, Կինոյի տանը: Փառատոնի բացմանը հանդես կգա «Խազեր»