«Երբեք չեմ մտածել գյուղի հետ կապս կտրելու մասին: Ցանկանում եմ Հայրավանքում և հարակից համայնքներում զարգացնել ծանրամարտն ու առհասարակ սպորտը: Նպատակս Օլիմպիական խաղերի չեմպիոն սան ունենալն է»,- ասում է Արման Հայրապետյանը, որն արդեն երրորդ տարին է Գեղարքունիքի մարզի Հայրավանք, Բերդկունք
Ամբողջ կյանքի գործը գործ չէ, այլ կյանք է «Մասնագիտությունն ընտրում են սրտով, ոչ թե շրջապատի կարծիքը հաշվի առնելով կամ շահավետության սկզբունքից ելնելով: Սիրելի աշխատանքը միշտ և բոլոր տեսանկյուններից շահավետ է: Սիրում եմ կրկնել ճապոնացի գրող Հարուկի Մուրակամիի խոսքը`
«Աղջկաս հետ հաճախ «պեղումներ» ենք կազմակերպում բակում. շատ է տարվել հայրիկի մասնագիտությամբ»,-պատմում է հնագետ Արման Նալբանդյանը, որն արդեն 15 տարի է զբաղվում է սիրած գործով: «Հնագիտական իմ միջավայրը միջնադարն է. դա ինձ համար հոգեհարազատ ուրիշ աշխարհ է: Միջնադարյան հուշարձանները
«Դպրոցական տարիներից հետաքրքրվել եմ սպորտով և սպորտային կրթությամբ։ Ընտրությունս կանգ առավ հենց ՀՖԿՍՊԻ-ի ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի բաժնի վրա,
«Սկսած աշակերտների տրամադրվածությունից, եղանակից, օրվա լուրերից՝ դասդ կարող է փոխվել, դասիդ ընթացքը մի փոքր պետք է առնչվի օրվա իրադարձությանը. օրինակները, զրույցները պետք է չլինեն կյանքից կտրված: Մեկ-մեկ պետք է երեխաների խելքին ընկնես, որ ավելի հեշտ ու
«Բժիշկ հորեղբայրս միշտ ասում էր՝ իսկական բժիշկը պետք է վիրահատի, հերթապահի ու անքուն գիշերներ անցկացնի. դա աղջկա բան չէ: Տե՛ս՝ դեղագետը ինչ էլիտար մասնագիտություն է՝ սիրուն, սպիտակ խալաթով, քո սեփական դեղատանը… Ու ես դարձա դեղագետ»,- երջանիկ ժպիտով պատմում է
«Բեռլինում, հիշում եմ, ծրագրի կոորդինատորը մի փոքր զարմացած էր իմ լաբորատոր հմտություններից. առաջին օրը սարքերը ցույց տալուց հետո այլևս ինձ չօգնեց, և ես իմ ուժերով ուսումնասիրեցի մոտավորապես 200 ԴՆԹ-ի նմուշ, գուցե ավելի շատ: Դրսում սովորելու ընթացքում երբեք չեմ ունեցել
Քիմիան կյանքը հասկանալու իմ ճանապարհն է․ այսպես է բնութագրում երիտասարդ քիմիկոս Հովհաննես Ադոնցն իր մասնագիտությունը: «Քիմիան ուսումնասիրում է համակարգերն ու մասնագիտության կրողին տալիս է համակարգային համալիր մտածելու հնարավորություն, բոլոր կողմնակի ու հիմնական պրոցեսները հաշվի