Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի` «1146.Հանրակրթության» ծրագրի «12008.Նախադպրոցական այլընտրանքային ծախսաարդյունավետ մոդելների ներդրում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ:

Մրցույթի նպատակն է ձևավորել նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատություններ (համաձայն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 26-ի N 20-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների և դրանց ներդրման կարգի»), որոնք հնարավորություն կընձեռեն մեծացնել նախադպրոցական ծառայություններում ընդգրկված երեխաների թիվը:

Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել այն համայնքները (բնակավայրերը) որոնցում նախադպրոցական կրթական որևէ ծառայություն չի մատուցվում:

Մրցույթին մասնակցելու Հայտերը (ներառյալ բոլոր փաստաթղթերը) պետք է ներկայացվեն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հետևյալ հասցեով. Երևան, 0010, Վ.Սարգսյանի 3, ՀՀ կառավարության 2-րդ տուն, 5-րդ հարկ, 501 սենյակ, հանրակրթության վարչության՝ մինչև 2021 թվականի մայիսի 7-ը:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչությունից աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-18:00-ին, հեռ.` (010) 599-619: