(Երեք թափուր տեղ)

Գնահատման մշակման և զարգացման բաժնի մասնագետի հիմնական գործառույթները՝

1. Լրամշակում է գնահատման մեթոդաբանությունը
2. Մշակում է գնահատման մեթոդաբանությանը համապատասխան գործիքներ
3. Մշակում
է ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության արդյունքների ճանաչման համակարգի նախագիծը
4.Լրամշակում
է ներքին գնահատման սկզբունքները, կազմակերպում և իրականացնում է մշտադիտարկում, արդյունքների վերլուծություն
5. Մշակում
է ուղեցույցներ թղթային և էլեկտրոնային տարբերակներով
6. Վարում
է հեռավար դասընթացներ
7. Ուսումնասիրում
է բաժնի գործառույթները կանոնակարգող և դրանց իրականացմանն առնչվող իրավական ակտերը, ստուգում և վերլուծում է այդ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ պայմանները, ներկայացնում առաջարկություններ ու եզրակացություններ
8. Ներքին գնահատման սկզբունքների լրամշակում, իրականացման մշտադիտարկում, արդյունքների վերլուծություն և իրականացման ուղեցույցների մշակում

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1.Բարձրագույն կրթություն
2.Գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
3.Իր
լիազորությունների հետ կապված իրավական ակտերրի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
4.Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ
5. Օրենքների և կարգերի նախագծերի մշակման կարողություն
6. Մեթոդների և ռազմավարությունների մշակման կարողություն
7. Հեռավար դասընթացներ ստեղծելու և վարելու կարողություն
8.Համացանցում անհրաժեշտ տեղեկատվության որոնման և բլոգ վարելու կարողություն
9. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
10.Առնվազն
մեկ օտար լեզվի իմացություն

  • Դիմումների ընդունման ժամկետն է` 21.04.2021 – 29.04.2021 թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 200000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկա-ության դեպքում),
5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,
7) տեղեկանք` ԿԱԻ-ում աշխատելու մասին (առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 29.04.2021 թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. մայիսի 4-ին` ժամը 1300-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում (ԿԱԻ նախկին շենք):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: