Կրթության բովանդակության մշակման վարչության պետի հիմնական գործառույթները՝
1.Իրականացնում է վարչության աշխատանքների կառավարում և ղեկավարում
2.Ապահովում է ՀՊՉ և առարկայական չափորոշիչների աշխարհում գործող մոդելների ուսումնասիրությունը
3.Ապահովում է ՀՊՉ կարողունակությունների լրամշակումը և մեթոդական ուղեցույցների մշակումը
4.Ապահովում է ՀՊՉ և առարկայական չափորոշիչներում վերջնարդյուների լրամշակումը և մեթոդական ուղեցույցների մշակումը
5.Ապահովում է կրթության բովանդակության բարեփոխումների հիմնադրույթների նախագծի մշակումը
6.Ապահովում է ուսումնական հաստատությունների կողմից ՀՊՉ հենքային ուսումնական պլանից օգտվելու կարիքների գնահատումը
7.Ապահովում է ՀՊՉ հենքային ուսումնական պլանի հիման վրա օրինակելի պլանների նախագծերի մշակումը և մեթոդական ուղեցույցների նախապատրաստումը
8.Ապահովում է ՀՊՉ հենքայի ուսումնական պլանի լրամշակումը և տեղեկատվական ուղեցույցների մշակումը
9.Ապահովում է ուսումնական հաստատության աշխատանքների կազմակերպման վրա ՀՊՉ հենքային ուսումնական պլանի կարգավորումների ազդեցության գնահատումը
10.Ապահովում է այլընտրանքային ուսումնական պլանի մշակման մեթոդական ուղեցույցների մշակումը
11.Ապահովում է բնագավառի օրինակելի առարկայացանկի ձևավորման մեթոդների մշակումը
12.Ապահովում է բնագավառի օրինակելի առարկայացանկի ձևավորման ուղեցույցների մշակումը
13.Ապահովում է ՀՊՉ և առարկայական չափորոշիչների վերջնարդյունքներին բնագավառի առարկաների ծրագրերի բովանդակության և վերջնարդյունքների համապատասխանության գնահատումը, լրամշակումը
14.Ապահովում է առարկայի ծրագրի վերջնարդյունքներին առարկայի բովանդակության համապատասխանության գնահատումը, լրամշակումը և տեղեկատվական ուղեցույցների մշակումը
15.Ապահովում է բնագավառի պահանջների կատարումն ապահովող դասավանդման մեթոդների ուսումնասիրությունը, նոր մեթոդների մշակում, դրանց կիրառման ուսումնասիրությունը և համապատասխանության գնահատումը
16.Ապահովում է առարկայական ծրագրով պահանջվող վերջնարդյունքների ապահովմանը ուղղված դասավանդման մեթոդների, ռազմավարությունների, օրինակելի պլանների, գործիքների և դրանց գործարկման ուղեցույցների մշակումը
17.Ապահովում է դասագրքերի, ձեռնարկների և այլ ուսումնական նյութերի (այդ թվում՝ էլեկտրոնային) և մանկավարժահոգեբանական փորձաքննության չափանիշների մշակումը
18.Ապահովում է դասագրքերի, ձեռնարկների և այլ ուսումնական նյութերի փորձաքննության կազմակերպեումը և աջակցություն դասագրքերի ընտրության և փորձարկման գործընթացներին
19.Ապահովում է գնահատման մեթոդաբանության լրամշակումը և կիրառման մեթոդական ուղեցույցների մշակումը
20.Ապահովում է գնահատման մեթոդաբանությանը համապատասխան գործիքների մշակումը և դրանց կիրառման տեղեկատվական ուղեցույցների ստեղծումը
21.Ապահովում է ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության արդյունքների ճանաչման համակարգի նախագծի մշակումը:
22.Ապահովում է ներքին գնահատման սկզբունքների լրամշակումը, իրականացման մշտադիտարկումը, արդյունքների վերլուծությունը և իրականացման ուղեցուցյցների մշակումը
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝
1.Բարձրագույն կրթություն
2.Գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
3.Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ
4.Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
5.Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
6.Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն

•Դիմումների ընդունման ժամկետն է` 21.04.2021 – 29.04.2021 թթ.:
•Աշխատավարձի չափը՝ 280000 ՀՀ դրամ:


Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,
2) անձնագրի պատճենը,
3) ինքնակենսագրություն,
4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ,
7) տեղեկանք` ԿԱԻ-ում աշխատելու մասին (առկայության դեպքում):
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ hr@kznak.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 29.04.2021 թ.:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց, ս/թ. մայիսի 4-ին` ժամը 1000-ին, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում (ԿԱԻ նախկին շենք):
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (033)57-21-09 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: