Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակը ՀՀ թանգարաններում հայտարարում են մրցույթ՝ «Մեծահասակների ուսումնառության և կրթության լավագույն թանգարանային ծրագիր» թեմայով:

Մրցույթն անցկացվում է նաև «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակի գործունեության 20-ամյակի առթիվ իրականացվող մեծահասակների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) հանրայնացման արշավի («ԿրթաԲԱՑ. կրթություն բոլորին, ամենուր, ցկյանս») շրջանակում:

Մրցույթի մասնակցության պահանջներն են՝

  • ներկայացվող կրթական ծրագրերը պետք է նախատեսված լինեն մեծահասակների (18 տարեկանից բարձր անձանց) համար,
  • կրթական ծրագրերը պետք է իրականացված լինեն 2021 թ մայիսից- 2022 թ. օգոստոս ընկած ժամանակահատվածում,
  • մրցույթին ներկայացվող ծրագրերը կարող են լինել ինչպես ընթացիկ, այնպես էլ նշված ժամանակահատվածում իրականացված և ավարտված,
  • կարող են առաջադրվել նաև 2022 թ մայիսի 18-ին Թանգարանների միջազգային օրվա շրջանակում իրականացված ծրագրերը, եթե դրանք համապատասխանում են մրցույթի պահանջներին/չափանիշներին,
  • լավագույն կրթական ծրագիրը կֆինանսավորվի 500-900 եվրոյի չափով:

Լրացված հայտը անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ info@dvv-international.am և asryan@dvv-international.am 2022 թ. մայիսի 20-ից մինչև օգոստոսի 20-ը՝ ժամը 18։00-ին։