Լուրեր
Փոփոխվել են դպրոցականների ձմեռային արձակուրդի ժամկետները

Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի դեկտեմբերի 30-ի N 49-Ն հրամանի՝ 1-ին և 2-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի մինչև հունվարի 10-ը, ինչպես սահմանված էր 3-12-րդ դասարանների սովորողների դեպքում: Այսինքն՝ բոլոր աշակերտների համար դասապրոցեսը կվերսկսվի հունվարի 11-ից՝ հաշվի առնելով աշնան ամիսներին ունեցած

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 30-ին ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին և փոխնախարար Կարեն Գիլոյանին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը և ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ուղերձը

Հարգելի՛ հայրենակիցներ, անցնող տարին նոր մարտահրավերների, դժվարությունների հաղթահարման, անսպասելի իրողությունների տարի էր: 2020 թ.-ին սկսվեց ու դեռևս շարունակվում է համաշխարհային աղետը, որից անմասն չմնացինք նաև մենք: Դա նոր իրականություն էր հանրային կյանքում և պահանջում էր հրատապ լուծումներ:

Մհեր Մկրտչյանի արխիվը հանձնվել է  Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն աշխատանքային տարին ամփոփել է կարևոր համալրումով: Մեծանուն դերասան, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի այրին՝ Թամար Հովհաննիսյանը, թանգարանին է հանձնել Մհեր Մկրտչյանին առնչվող փաստաթղթերի և թանգարանային առարկաների իր հավաքածուն: Մ. Մկրտչյանի հիշատակի

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատրոններն Ամանորի տոներին կհյուրընկալեն փոքրիկներին

Ամանորի տոնական օրերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատրոններն իրենց դռները կբացեն մանկահասակ հանդիսատեսի առջև: Տոնական օրերին թատերական կազմակերպություններում երեխաները կարող են դիտել Ամանորի հետևյալ ներկայացումները:

ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն այցելել են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն՝ ծանոթանալու կենտրոնի շենքային պայմաններին և զորակցելու բուժում ստացող զինվորներին: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և կենտրոնի տնօրեն

4 արծաթե և 1 բրոնզե մեդալ Մեգապոլիսների 5-րդ միջազգային առարկայական օլիմպիադայից

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել Մեգապոլիսների 5-րդ միջազգային օլիմպիադան, որը, Covid-19 համավարակով պայմանավորված, կայացել է առցանց ձևաչափով: Օլիմպիադան անցկացվել է «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Ֆիզիկա» և «Քիմիա