Լուրեր
Շիրակի մարզի ՄԿՈՒ 4 հաստատություններ ունեն նորացված մոդուլներ և կահավորված դասասենյակներ

Տեղի է ունեցել «Անցում՝ կրթությունից աշխատաշուկա» ծրագրի համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են երկամյա ծրագրի արդյունքներն ու համագործակցության շրջանակները: Համաժողովին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Շիրակի մարզի՝ մասնագիտական կրթության ու

‹‹Կինոդպրոց՝ առանց սահմանների›› նախագիծը՝ «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում»

«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» ամփոփվել է «Կինոդպրոց՝ առանց սահմանների» կրթական նախագիծը, որն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍՆ հայտարարած «Աջակցություն մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած և այդ գործողություններից ներազդված երիտասարդներին՝ ուղղված մասնագիտական կողմնորոշմանը, լրացուցիչ և շարունակական կրթությանը, առողջության վերականգնմանն ու

Տարակարգ ստանալու համար ուսուցիչները պետք է դիմեն մինչև դեկտեմբերի 15-ը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգ ստանալու համար ուսուցիչները կարող են փաստաթղթերը ներկայացնել մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը։ 2021 թվականին իրականացված ուսուցիչների վերապատրաստման

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար կընդլայնվեն վաղ զարգացման հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշների նախագիծը: Նախագծի ընդունման պարագայում կստեղծվեն նախադրյալներ՝ նախադպրոցական կրթության մատչելիության

Հայ երիտասարդները մասնակցում են Մոսկվայում անցկացվող Հայ-ռուսական երիտասարդական ֆորումին

Դեկտեմբերի 8-11-ը Մոսկվայում անցկացվում է Հայ-ռուսական երիտասարդական ֆորումը: Այն անցկացվում է 2015 թվականից՝ 2012 թվականին ստորագրված Հայաստանի և Ռուսաստանի միջև երկարաժամկետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում: Հայաստանից ֆորումին մասնակցում են շուրջ 30 երիտասարդներ՝

Հաստատվել է Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 8-ի 1389-Ա որոշմամբ՝ հաստատվել է «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը: Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ Կարեն Թռչունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի

Քննարկվել է Շվեյցարական համագործակցության 2022-2025 թթ ծրագիրը. Հայաստանում ծրագրի բյուջեն կկրկնապատկվի

2021 թվականի դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել Հարավային Կովկասի տարածաշրջանում Շվեյցարական համագործակցության 2022-2025 թվականների ծրագրի շնորհանդեսը։ Շնորհանդեսը տեղի է ունեցել հիբրիդային ձևաչափով, որին ֆիզիկապես և առցանց մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Էկոնոմիկայի,

Կապանի 14 դպրոցներում կստեղծվեն ինժեներական լաբորատորիաներ և 1 ԱԹՍ կրթական աշխատանոց

ՀՀ կառավարության` դեկտեմբերի 9-ի որոշմամբ՝ ՀՀ Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի 14 դպրոցների համար կստեղծվեն ինժեներական լաբորատորիաներ և 1 ԱԹՍ կրթական աշխատանոց: Այս նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 2021 թվականի տնտեսված միջոցներից, դրամաշնորհային պայմանագրի հիման վրա, 54 մլն

Հաստատվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խորհրդի կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 8-ի 1395-Ա որոշմամբ՝ հաստատվել է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը: Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ Արայիկ Խզմալյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի