Լուրեր
Կբացվի «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» խորագրով ցուցահանդեսը

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 18:00-ին, Երվանդ Քոչարի թանգարանում կբացվի «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» խորագրով ցուցահանդեսը: Ցուցադրության կազմակերպման նպատակով «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումների բնօրինակները տրամադրել է Հայաստանի ազգային պատկերասրահը: Քոչարն այս շարքը ստեղծել է 1939 թվականին, երբ

Պարենի համաշխարհային օրվան նվիրված քվեստ՝ «Առաքելությունն իրականանալի է»

Պարենի համաշխարհային օրն ամեն տարի նշվում է հոկտեմբերին: Դրա հիմնական նպատակն է աշխարհում մեծացնել բնակչության իրազեկվածությունը պարենային խնդրի վերաբերյալ։ Պարենի համաշխարհային օրը կրթական մեծ արժեք ունի: Այն օգնում է մարդկանց տեղեկանալ աշխարհում տիրող պարենային բարդ

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան նշում է 100-ամյա հոբելյանը

Հայաստանի միակ երաժշտական բուհը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 2021 թվականին նշում է իր 100-ամյա հոբելյանը: Այս տարի բուհում կայացած բոլոր միջոցառումները նվիրված են հոբելյանին։ Հոբելյանական գլխավոր միջոցառումը կկայանա հոկտեմբերի 20-ին Ա․

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովին: Ռուսական կողմի պատվիրակության կազմում

Կարեն Գիլոյանն ընդունել է Օլիմպիական չեմպիոններ Ալեքսանդր Կարելինին և Մնացական Իսկանդարյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, հունահռոմեական ոճի լեգենդար ըմբիշ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ալեքսանդր Կարելինին, Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ

ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը՝ Ինֆորմացիոն ազատության կենտրոնի հատուկ մրցանակակիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է «Հատուկ մրցանակի»։ ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը նշել է, որ տեղեկատվության ազատությանը նվիրված մրցանակաբաշխությունն

Ա. Սպենդիարյանի 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին նվիրված համերգ Լոնդոնում

Հոկտեմբերի 16-ին Լոնդոնի Քենսինգթոն թագավորական համայնքի Սբ․ Քաթսբերթ եկեղեցում տեղի է ունեցել հոբելյանական համերգ և ցուցահանդես՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին։ Միջոցառումը կազմակերպվել էր «Քլինգեն» երգչախմբի ու մշակութային ասոցիացիայի

«Վարպետության դաս» նախագիծ՝ ՀՀ առաջատար մասնագետների հետ

«Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը «Մեկնարկ» տաղանդի զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի հետ համատեղ իրականացնում է «Վարպետության դաս» նախագիծը, որին մասնակցում են հրավիրյալ մասնագետները: Վարպետության դասերին տեղի են ունենում հանդիպումներ 7-20 տարեկան պատանի երաժիշտ-կատարողների և ՀՀ առաջատար վեց մասնագետների

Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր․ մրցույթ՝ ավագ դպրոցների աշակերտների համար

ՀՀ առողջապահության նախարարությունը ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ հայտարարում է COVID-19-ի դեմ պատվաստվելու կարևորության թեմայով կարճ հոլովակների մրցույթ հանրապետության ավագ դպրոցների սովորողների շրջանում։ Tik-tok-ի ձևաչափով հոլովակները պետք է ներկայացվեն covid19.vac19@gmail.com էլեկտրոնային հասցեով հոկտեմբերի