2021 թվականի նոյեմբերի 30-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում բացվել է ՀՀ Արմավիրի մարզի Շահումյան համայնքի նորահայտ դամբարանից պեղված, կուր-արաքսյան ժամանակաշրջանին վերաբերող և բովանդակությամբ նախադեպը չունեցող գտածոների ժամանակավոր ցուցադրությունը, որի վերջնաժամկետը 2021 թ. դեկտեմբերի 30-ից երկարաձգվել է մինչև 2022 թվականի հունվարի 15-ը:

Շտապե՛ք ձեր երեխաների հետ տեսնել այն և դրանով իսկ հաղորդակցվել հայոց հողի գաղտնիքներին։

Նշենք նաև, որ 2022 թվականին «Հողի գաղտնիքը» խորագրով ցուցադրությունները կլինեն շարունակական։