Լուրեր
Կարեն Գիլոյանն ընդունել է Օլիմպիական չեմպիոններ Ալեքսանդր Կարելինին և Մնացական Իսկանդարյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, հունահռոմեական ոճի լեգենդար ըմբիշ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ալեքսանդր Կարելինին, Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ

ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը՝ Ինֆորմացիոն ազատության կենտրոնի հատուկ մրցանակակիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է «Հատուկ մրցանակի»։ ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը նշել է, որ տեղեկատվության ազատությանը նվիրված մրցանակաբաշխությունն

Ա. Սպենդիարյանի 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին նվիրված համերգ Լոնդոնում

Հոկտեմբերի 16-ին Լոնդոնի Քենսինգթոն թագավորական համայնքի Սբ․ Քաթսբերթ եկեղեցում տեղի է ունեցել հոբելյանական համերգ և ցուցահանդես՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին։ Միջոցառումը կազմակերպվել էր «Քլինգեն» երգչախմբի ու մշակութային ասոցիացիայի

«Վարպետության դաս» նախագիծ՝ ՀՀ առաջատար մասնագետների հետ

«Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը «Մեկնարկ» տաղանդի զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի հետ համատեղ իրականացնում է «Վարպետության դաս» նախագիծը, որին մասնակցում են հրավիրյալ մասնագետները: Վարպետության դասերին տեղի են ունենում հանդիպումներ 7-20 տարեկան պատանի երաժիշտ-կատարողների և ՀՀ առաջատար վեց մասնագետների

Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր․ մրցույթ՝ ավագ դպրոցների աշակերտների համար

ՀՀ առողջապահության նախարարությունը ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ հայտարարում է COVID-19-ի դեմ պատվաստվելու կարևորության թեմայով կարճ հոլովակների մրցույթ հանրապետության ավագ դպրոցների սովորողների շրջանում։ Tik-tok-ի ձևաչափով հոլովակները պետք է ներկայացվեն covid19.vac19@gmail.com էլեկտրոնային հասցեով հոկտեմբերի

«Reaxys Base» և «Reaxys Medical Chemistry» շտեմարանները հասանելի են հայ գիտնականներին

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և գիտատեխնիկական տեղեկատվության և վերլուծության «Elsevier» հրատարակչական ընկերության միջև կնքվել է «Reaxys Base» և «Reaxys Medical Chemistry» շտեմարաններին բաժանորդագրության մասին համաձայնագիր: Հոկտեմբերի 13-ից սկսած` մեկ տարի ժամկետով, հայ գիտնականները կարող են օգտվել «Reaxys Base» և

«Մորավյան աշուն». ՀԱՖՆ-ը կատարել է բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Չեխիայի հեղինակավոր «Մորավյան աշուն» (Moravský podzim) 51-րդ միջազգային փառատոնում հանդես է եկել եզրափակիչ համերգով: Ֆիլհարմոնիկ նվագախումբը, մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կատարել է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված ծրագիր. Տիգրան Մանսուրյան «... and then I

Հանրային քննարկման է ներկայացվել նախադպրոցական հաստատությունների տնօրենների հավաստագրման կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստման և հավաստագրման կարգի նախագիծը: Կարգի մշակման անհրաժեշտությունը և ակնկալվող արդյունքը Փաստաթղթի անհրաժեշտությունը պայմանավորված է

Կայացել է «Կրթության հիմքով տարկետում. երկխոսություն կրթության և բանակի միջև» խորագրով քննարկումը

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների` EducationUSA հայաստանյան գրասենյակի «Կրթության հիմքով տարկետում․ երկխոսություն կրթության և բանակի միջև» խորագրով քննարկմանը շահառուներին տեղեկատվություն ու պարզաբանումներ են տրամադրվել այն իրավական ակտերի վերաբերյալ, որոնցով կարգավորվում է պարտադիր զինվորական ծառայությունից կրթության հիմքով տարկետում ստանալու գործընթացը։