Լուրեր
Քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունավետ մոդելների նախագծմանն առնչվող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալն ընդգծել է, որ ԱԶԲ-ի հետ համագործակցությունը ՀՀ-ում կրթության բարեփոխումների աջակցության շարունակականության ապահովման առումով կարևոր նշանակություն ունի: Կարեն Թռչունյանը

ԿԳՄՍՆ-ում քննարկվել է Կրթության տեսչական մարմնի 2023 թվականի գործունեության ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Կրթության տեսչական մարմնի 2023 թվականի գործունեության և ստուգումների տարեկան ծրագրերի նախագծերի քննարկման նպատակով: Քննարկմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի

«Հայաստանի հնագիտական հաշվետվությունները» կհրապարակվեն ազատ հասանելիությամբ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների արդյունքների գիտական լիակատար հաշվետվությունների կազմման չափանիշները։ Այն տարվա ընթացքում իրականացված հնագիտական պեղումների հաշվետվությունների կազմման ուղեցույց է: Չափանիշները մշակվել են ՀՀ ԳԱԱ hնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից,

«Երիտասարդական ֆորում-Արագածոտն 2022» համաժողովը կարող է նախադեպային լինել մյուս մարզերի համար

«Արագածոտնի երիտասարդական միավորում» երիտասարդական հասարակական կազմակերպությունների և երիտասարդական նախաձեռնությունների կոալիցիան կազմակերպել է «Երիտասարդական ֆորում-2022 Արագածոտն» համաժողովը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության, Արագածոտնի մարզպետարանի և համայնքների

Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը հյուրախաղերով հանդես կգա Թբիլիսիում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը հոբելյանական 85-րդ համերգաշրջանին ընդառաջ` դեկտեմբերի 2-ին և 3-ին հյուրախաղերով հանդես կգա Թբիլիսիում: Դեկտեմբերի 2-ին Վիրահայոց թեմի Թբիլիսիի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնի սրահում տեղի կունենա ստեղծագործական հանդիպում

Ուժային եռամարտիկները 16 ոսկե մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում՝ նաև մի շարք ռեկորդներ սահմանելով

Հայաստանի ուժային եռամարտի հավաքականը Լեհաստանի Շեդլեց քաղաքում օրերս մասնակցել է XPC վարկածով փաուերլիֆտինգի աշխարհի գավաթի խաղարկությանն ու 16 ոսկե մեդալ նվաճել: Հայաստանի թիմի կազմում ընդգրկված է եղել 18 մարզիկ՝ պատանիներ, երիտասարդներ և մեծահասակներ: Մեծահասակների պայքարում գյումրեցի Արա Խաչատրյանը (90

Լրամշակումներ սովորողների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգում՝ տվյալները կլրացվեն էլեկտրոնային համակարգում. նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել hանրակրթական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգի նախագիծը: Առաջարկվում է վերախմբագրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 21-ի «Հանրակրթական

«Հնագիտական ապակի. ճանաչում, պահպանում և վերականգնում» խորագրով գիտագործնական դասընթաց մասնագետների համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 7-ը կանցկացնի «Հնագիտական ապակի. ճանաչում, պահպանում և վերականգնում» խորագրով գիտագործնական դասընթաց: Դասընթացը նախատեսված է հնագիտական ապակե ժառանգության վերականգնում իրականացնող հայաստանյան մասնագետների համար: Վերականգնողների

Հստակ կարգավորումներ լիցենզավորման դաշտում. լրացումներ «Կրթության մասին» օրենքում

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 29-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»» օրենքի նախագիծը: Կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի