Լուրեր
Վոլեյբոլի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլը կանցկացվի Երևանում

2023 թվականի հուլիսի 21-23-ը Երևանում կանցկացվեն վոլեյբոլի Եվրոպայի Մ22 տղաների առաջնության Ե ենթախմբի հանդիպումները: Հայաստանի հավաքականի հետ կմրցեն Ֆրանսիայի, Պորտուգալիայի և Դանիայի հավաքականները: Վոլեյբոլի մինչև 22 տարեկան տղաների Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպումները կկայանան 2024 թվականին Հոլանդիայում: Հայաստանի վոլեյբոլի

Երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում բացվել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան երիտասարդական կենտրոն

ՀՀ 2023 թ. երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում բացվել է երիտասարդական կենտրոն, որն անվանակոչվել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի անունով: Մեծամորի երիտասարդական կենտրոնի բացումն իրականություն է դարձել «Մեծամորի երիտասարդական խորհրդարան» ՀԿ-ի նախաձեռնությամբ և Մեծամորի համայնքապետարանի աջակցությամբ։ Բացման արարողությանը ներկա է եղել

Նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցներ և կոթողներ

Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի՝ այս տարվա առաջին նիստը: Նիստում նորահայտ հուշարձանի կարգավիճակ են տրվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող «Կադաստրի կոմիտեի շենք», Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի տապանաքարեր «Մելիք Մանուչարի» և «Գրիգորի», Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղի

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վրաստան․ կստորագրվեն մի շարք հուշագրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական երկօրյա այցով մեկնել է Վրաստան՝ երկկողմ համագործակցության և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։ Պատվիրակության կազմում են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես

Անցկացվել են սամբոյի դեռահասների, պատանիների, երիտասարդների և մեծահասակների Հայաստանի առաջնությունները

Երևանի «Դինամո» մարզահամալիրում մարտի 5-8-ն անցկացվել են սամբոյի դեռահասների, պատանիների, երիտասարդների և մեծահասակների Հայաստանի առաջնությունները: Մրցումային առաջին օրը պայքարի են դուրս եկել դեռահասները: Առաջնությանը ՀՀ մարզերի և Երևանի 14-ից 16 տարեկան ավելի քան 120 մարզիկ-մարզուհի է մասնակցել: Դեռահաս աղջիկների

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Մարտի 9-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվական դեկտեմբերի 29-ի N 2062-Ա որոշման

«Կանանց բոլոր արձանները ապանձնավորված են, արտահայտում են որևէ հավաքական կերպար կամ զգացմունք»․Ժաննա Անդրեասյան

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Մ․ Մաշտոցի անվան Մատենադարանում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ։ Գարնան այս օրը առիթ է մեկ անգամ ևս ընդգծելու և խրախուսելու ձեր ակտիվ գործունեությունը տարբեր ասպարեզներում։ Հատկապես կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում, որտեղ իրականացվում է դաստիարակության, արժեքների ստեղծման ու

Արսեն Բաղդասարյանը և Ռաիսա Գալստյանը նշանակվել են ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023 թվականի մարտի 7-ի N 247-Ա և N 243-Ա որոշումներով Արսեն Բաղդասարյանն ու Ռաիսա Գալստյանը նշանակվել են ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ: Արսեն Բաղդասարյանը 2021 թվականից զբաղեցրել է ԿԳՄՍՆ հանրակրթության