
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Գիտահետազոտական անվտանգությունը և համալիր ուսումնասիրությունները («Due Diligence») ակադեմիական շրջանակներում» խորագրով աշխատաժողովին։ Աշխատաժողովը նվիրված էր գիտահետազոտական անվտանգության խնդիրներին, այդ թվում՝ մտավոր սեփականության պաշտպանության և տեխնոլոգիաների հարկադրված փոխանցման հարցերին: