Մեկնարկել է ՅՈւՆԵՍԿՕ-ի «Երիտասարդ մասնա­գետ­ներ 2023» ծրագրի հայտադիմումների ընդունման գործընթացը:

Ծրագրի նպա­տակն է ընդլայնել ՅՈւՆԵՍԿՕ-ի քարտուղարության աշխատակիցների ներկայաց­վա­ծության աշխարհագրությունը՝ հնարավորություն ընձեռելով քարտուղարութ­յու­նում նվազ ներկայացվածություն ունեցող երկրների երիտասարդ ու խոստումնալից կադրերին աշխատանքի անցնելու ՅՈւՆԵՍԿՕ-ում։

Թեկնածուների նախնական ընտրությունը կիրականացնի Հայաստանի ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը, որի ներկայացրած ցանկի հիման վրա ՅՈւՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը կիրականացնի թեկնածուների ընտրության եռափուլ գործընթաց (առցանց հայտի լրացում, տեսահարցազրույց և եզրափակիչ հարցազրույց առաջին երկու փուլերն անցած թեկնածուների համար):

Ընտրված թեկ­նա­ծուների հետ ՅՈւՆԵՍԿՕ-ն կկնքի ժամանակավոր աշխատանքային պայ­մա­նա­գիր (P1/P2), որը հնարավորություն կընձեռի աշխատելու ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրո­նա­­կա­յանում կամ դաշտային գրասենյակներում: Կախված 9 ամիս փորձաշրջանի արդյունքներից՝ պայմանագիրը կարող է երկարաձգվել։

Թեկնածուներին ներկայացվող պահանջներն են՝

  • առավելագույն տարիքը՝ 32 տարեկան (2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ),
  • նվազագույնը մագիստրոսական աստիճան,
  • անգլերենի կամ ֆրանսերենի գերազանց իմացություն (միանգամից եր­կու լեզուներին տիրապետելը կդիտվի որպես առավելություն)

Թեկնածուների դիմումներն անհրաժեշտ է մինչև 2023 թ. հոկ­տեմբերի 23-ը փոխանցել ՀՀ ԱԳՆ՝ Հայաստանի ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձ­նաժողովին (էլ. հաս­­ցե՝ natcom.am@natcom.unesco.org)։

Թեկնածուները պետք է ներկայացնեն նաև հետևյալ փաստաթղթերը՝

  • անձնագրի պատճեն,
  • մագիստրոսական կրթությունը հավաստող դիպլոմի պատճեն,
  • անգլերենի կամ ֆրանսերենի իմացության վկայականի պատճեն,
  • կենսագրական և կոնտակտային տվյալներ՝ անգլերենով կամ ֆրան­սերենով: