ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը համատեղ իրականացնում են «Հայաստան. կրթություն, ժառանգության պահպանում և արժևորում» ծրագիրը: Ծրագրի շրջանակում «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ միասին նոյեմբերի 16-23-ը կազմակերպում է «Հնագիտական
ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգում»: Նախորդ կարգավորմամբ՝ դպրոցին լիցենզիայով տրված
ԿԳՄՍ նախարարի հրամաններով հաստատվել են 2023 թվականի «Դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման» ծրագրի ընթացակարգը և ներգրավված թանգարանների ու թատրոնների ցանկը: Ծրագրի շահառուներն են ՀՀ պետական
Փարաքար-Էջմիածին մայրուղում նոյեմբերի 4-ին, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը, որին 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով շուրջ 2000 հոգի է մասնակցել: 13-17 տարեկան դպրոցական տղաների մրցապայքարում հաղթողի կոչումը
ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի կազմը համալրելու նպատակով նախարարությունը հայտարարում է մրցույթ` խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով: Խորհրդի անդամների ընդհանուր թվի 1/3-ը կազմում են կրթության և գիտության, 1/3-ը՝ մշակույթի և 1/3-ը՝ սպորտի և երիտասարդության ոլորտների ներկայացուցիչները: Մրցույթին կարող են
ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով անցկացվել են բասկետբոլի (տղաներ, աղջիկներ) և սեղանի թենիսի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները: Մրցումները կայացել են Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը: Կարգով մանկավարժական աշխատողներին և սովորողներին տրանսպորտային ծառայությունների փոխհատուցում տրվում է հանրակրթության մատչելիությունն ապահովելու
Հռոմում նոյեմբերի 2-3-ը կայացել է Մշակութային արժեքների պահպանության և վերականգնման ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (ICCROM) Գլխավոր ասամբլեայի 33-րդ նստաշրջանը։ Նստաշրջանին Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում մասնակցել են ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և Իտալիայում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ նոյեմբերի 10-12-ը Երևանում կայանալիք սամբոյի 2023 թվականի մեծահասակների աշխարհի առաջնությանն ընդառաջ: Մրցույթի նպատակն է նպաստել սամբո մարզաձևում հայ անվանի մարզիկների և նրանց նվաճումների հանրահռչակմանն ու ճանաչելիության բարձրացմանը, հասարակության շրջանում