Լուրեր
«Տարվա 10 լավագույն մարզիկներ-2023» մրցույթը՝ դեկտեմբերի 21-ին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեկտեմբերի 21-ին կանցկացնի «Տարվա 10 լավագույն մարզիկներ-2023» մրցույթը: Նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողներն ու հավաքականների մարզիչները «Պրեզիդենտ» հյուրանոցի Կոնֆերանս դահլիճում (հասցե՝ Ձորափի փող., 72) կատարելու են տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը: Նրանք

«Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրություն

Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ

Հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների  քննության ժամանակացույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ դեկտեմբերի 13-ի 1650-Ա հրամանով հաստատել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագիր/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

Հանդիպման առանցքում՝ հայագիտությանն առնչվող մի շարք հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտին: Նախարարը ողջունել է Յասմին Դում-Թրագուտին և կարևորել վերջինիս գործունեությունը՝ ուղղված հայագիտության զարգացմանը: «Հայագիտությունը մեր կարևոր ուղղություններից մեկն է, որի զարգացման նպատակով նախաձեռնել

Իրականացվել է խորհրդատվություն՝ նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման վերաբերյալ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախադպրոցական կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող հաստատությունների լիցենզավորման գործընթացի վերաբերյալ իրավական խորհրդատվություն տալու նպատակով հաստատությունների ներկայացուցիչների համար կազմակերպել էր հանդիպում: ԿԳՄՍՆ լիցենզավորման վարչության պետ Աշոտ Արշակյանը, Լիցենզավորման և թույլտվությունների բաժնի պետ Վարուժան Խաչատրյանը

Կյանքից հեռացել է Արարատ-73-ի լեգենդ Նիկոլայ Ղազարյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է՝ 76 տարեկանում կյանքից հեռացել է հայկական ֆուտբոլի լեգենդ, «Արարատ-73»-ի նախկին հարձակվող Նիկոլայ Ղազարյանը։ Նիկոլայ Ղազարյանը միջազգային կարգի սպորտի վարպետ է, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ: 2013

Հայաստանի վոլեյբոլի Մ21 հավաքականը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում անցկացված միջազգային մրցաշարում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ դեկտեմբերի 15-18-ը Երևանում կայացել է վոլեյբոլի միջազգային առաջնություն, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի Մ17 և Մ21 հավաքական թիմերը: Թիմերը մրցել են շրջանաձև համակարգով: Հայաստանի Մ21 հավաքականը զբաղեցրել է

Կրկնապատկվել են բարձր նվաճումներ ունեցող մարզիկների տարեվերջյան պարգևատրումները

Կրկնապատկվել է սպորտային մեծ նվաճումներ ունեցող մարզիկներին և նրանց մարզիչներին պետության կողմից տրվող տարեվերջյան միանվագ գումարը: Ըստ այդմ՝ Կառավարության որոշմամբ ավելացել են պարալիմպիկ, սուրդօլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված, ինչպես նաև ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտի, շաշկի,

«Արարատից՝ Ալպեր». Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի համերգը՝ Իտալիայում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, բացառիկ համերգով հանդես է եկել Իտալիայի Պորդենոնե քաղաքի «Վերդիի» անվան թատրոնում: Համերգը նվիրված էր Լեռների համաշխարհային օրվան, որը