Լուրեր
Փորձարարական մշակումների նախագծերի մրցույթ

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է փորձարարական մշակումների նախագծերի հայտերի ընտրության մրցույթ: Մրցույթը փոխարինելու է նախորդ տարիներին Գիտության կոմիտեի կազմակերպած կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված մրցույթներին՝ այն հիմնական տարբերությամբ,

Ժաննա Անդրեասյան. «Ներառականության ապահովումը ՄԿՈԻ ոլորտում առաջնային խնդիրներից է»

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Խելամիտ հարմարեցումները մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատություններում հաշմանդամություն ունեցող անձանց համար» օրենքի նախագծի քննարկմանը, որը կազմակերպվել էր «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» շրջանակում: Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարության, ՄԿՈՒ հաստատությունների

«Աղետների ռիսկերի կառավարում» քառօրյա դասընթաց-վարժանք թանգարանների մասնագետների համար

Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) հայկական թանգարանների ազգային կոմիտեն և Հայաստանի պատմության թանգարանը, համագործակցելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ, 2022 թվականի հոկտեմբերի 24-28-ը Հայաստանի և Արցախի թանգարանների մասնագետների համար կազմակերպում են «Աղետների ռիսկերի կառավարում» խորագրով քառօրյա դասընթաց-վարժանք:

Մեկնարկում են «Քույր-դպրոցներ» ծրագրի աշնանային փուլի միջոցառումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 16-ը կանցկացվեն Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագրի աշնանային փուլի միջոցառումները: Ծրագիրն իրականացվում է Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ: Այն անցկացվում

Հայտնի են «Տարվա լավագույնները» մրցույթի հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքները, որոնց հիման վրա կպարգևատրվեն ծրագրերի հեղինակները: Մրցույթի նպատակն է խրախուսել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագիտական խորը պատրաստվածություն ցուցաբերած, ստեղծագործական աշխատանք

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Հոկտեմբերի 20-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 179-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Թրաֆիքինգի և մարդկանց շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխության դրամաշնորհ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է կազմակերպության ընտրության մրցույթ` Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման երևույթի և դրա դեմ պայքարն արծարծող լրագրողական մրցույթի կազմակերպման նպատակով: Մրցույթի մասնակցության հայտերը պետք է ներկայացնել էլեկտրոնային armeps

Հանդիպման առանցքում՝ հայ-ֆրանսիական համագործակցության լավագույն մոդելները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև կրթության և

ԿԳՄՍՆ աշխատակիցները մշտադիտարկում են կատարել մի շարք միջնադարյան ամրոցներում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները հերթական աշխատանքային այցն են կատարել մի շարք հուշարձաններ՝ ծանոթանալու ՀՀ Արարատի մարզի Տափի (Գևորգ Մարզպետունու)